Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում բնակարանների վաճառքի ռեկորդ է գրանցվել

22.12.2016

Ռիելթորների ազգային միության հաշվետվության մեջ ԱՄՆ-ում բնակարանների վաճառքի շուկայում 2016 թվականի նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսվա համեմատ, տարեկան հաշվարկով, վաճառքը անսպասելիորեն մեծացել է 0,7%-ով՝ մինչև 5,61 մլն տուն: Այս ցուցանիշը ռեկորդային է՝ սկսած 2007 թվականի փետրվարից:

Հոկտեմբերին վաճառքը մեծացել էր 1.5%-ով և տարեկան տեմպերով հաշված՝ կազմել էր 5.57 մլն տուն և ոչ թե 2% և 5.6 մլն ինչպես կանխատեսել էին: Միևնույն ժամանակ  վերլուծաբանները նոյեմբեր ամսին միջինը կանխատեսել էին 1.8%-5.5 մլն.:

Չնայած շուկայի համար ոչ անբարենպաստ եղանակին վաճառքի ցուցանիշները բավականին գոհացուցիչ են: Ըստ փորձագետների, անշարժ գույքի վաճառքին նպաստում է աշխատատեղերի կայուն աճը, ինչպես նաև ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի նկատմամբ լավատեսությունը, որը կապված է նորընտիր նախագահ Դոլալդ Թրամփի խոստումների հետ, այն է՝ հարկերի նվազման և ենթակառուցվածքների վրա պետական ծախսերի մեծացման միջոցով  աջակցություն ցույց տալ տնտեսությանը:

ԱՄՆ-ում տների միջին գները անցած տարվա նույն ամսվա հետ համեմատած բարձրացել են 6.8%-ով, այսինքն՝ 234,9 հազար դոլլարով: Ըստ ՌԱՄ-ի կանխատեսումների 2017 թվականի առաջին ամիսներին տների վաճառքը կշարունակի մեծանալ:

 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US