Անշարժ գույքի շուկան դեռեւս ճգնաժամային է:

26.12.2014

Անշարժ գույքի շուկան դեռեւս ճգնաժամային է: Չնայած այդ փաստին, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ այս տարի գնային լուրջ փոփոխություներ չեն արձանագրվել". ոլորտում տիրող իրավիճակը՝ հիմնվելով կադաստրի տվյալների վրա, ներկայացրեց "Անշարժ գույքի բորսայի" նախագահ Արտյոմ Պրիբիլսկին: Բորսայի նախագահի ասելով, գնային որոշակի տատանումներ, միգուցե, հաջորդ տարի նկատվեն՝ կապված Ուկրաինական դեպքերի հետ: Իսկ թե տատանումը ո՞ր ուղղությամբ կլնի, Պրիբիլսկին դժվարացավ պատասխանել: Իսկ "Երկիրն այսօրի" հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է պայմանավորված գների հարաբերական կայունությունը, բորսայի նախագահը երեւույթը բացատրեց մեր երկրի տնտեսության ակտիվության ցածր ցուցանիշով ու միգրացիոն խնդիրներով: Իսկ այս ամենն, ըստ նրա, արդյունք է պետության վարած ոչ ճիշտ քաղաքականության: "Արտասհամանյան գնորդների նկատմամաբ մենք լավ չվարվեցինք: Մի մասն էլ խաբվեց նոր կառուցվող շենքերից. մի բնակարանը մի քանի հոգու վրա էր վաճառվում: Սրանք հարցեր են, որնք պետություն պետք է ժամանակին շտկեր",- ասաց նա:   Լուսանկարը՝ www.aravot.am-ի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/arsen-tumanyan?act=news&lan=hy&id=22092

© Երկիրմեդիա

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US