Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին երեք սենյականոց բնակարան է գնել Մոսկվայում

23.12.2016

Իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին և նրա ամուսինը՝ ձեռնարկատեր Ֆաբրիս Կերերվեն երեք սենյականոց բնակարան են գնել Մոսկվայի Օստոժենկա փողոցի վրա: Ըստ տվյալների, իտալական կինոյի 61-ամյա աստղը պատրաստվում  է բնակություն հաստատել Ռուսաստանում, որտեղ վերջին տարիներին նա մի քանի պրոեկտներ էր իրականացնում, իսկ նրա ամուսինը սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Իսկ ինքը՝ դերասանուհին, ցանկանում է Մոսկվայում իտալական խոհանոցի ռեստորան և կոշիկի ֆիրմային խանութ բացել:

Ըստ տվյալների, նշվում է, որ Մուտին Մոսկվա է տեղափոխվում ամուսնու հետ, քանի որ նրա ամուսնու բիզնեսի մեծ մասը այնտեղ է հիմնված: Կերերվեն իր գործը սկսել է Herbalife-ի վաճառքով, իսկ հետո սկսել է զբաղվել ցանցային մարկետինգով: 34 տարեկան հասակում Կերերվեն սնանկացել էր, բայց կարողացել է կրկին ոտքի կանգնել և միլիոններ աշխատել: Կերերվեն և Մուտին միասին են 2008 թվականից, սակայն պաշտոնապես գրանցված չեն:

2016 թվականի նոյեմբերի 5-ին Մուտին մասնակցել է Ինչպես Չելենտանոն հոլովակում, որտեղ նա նկարահանվել է ռուսական էստրադային դերասան Ալեքսանդր Ռեվայի հետ: Դրանից հետո շոումենը հաղորդել է, որ Մուտին փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Ավելի ուշ, ՌԴ-ի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դերասանուհին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պաշտոնական դիմում չի ուղարկել, սակայն Կրեմլում պատրաստ են դիտարկել այդ հարցը, եթե նման դիմում լինի:

Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին հայտնի է դարձել   «Անցանձի սանձահարումը» ֆիլմով, որտեղ դերասանուհին խաղացել է լեգենդար դերասան Ադրիանո Չելենտանոյի հետ:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US