Այսուհետ Դուբայում անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարություն կարելի է տեղադրել միայն իշխանությունների թույլտվությամբ

24.12.2016

Դուբայի իշխանությունները անշարժ գույքի շուկայում նոր կանոններ են ներմուծել, որոնց համաձայն օբյեկտը կարող է վաճառքի հանվել կամ վարձակալության հանձնել միայն սեփականատիրոջ և անշարժ գույքի գործակալության միջև համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Հակառակ դեպքում հայտարարությունը տարածելու այլ տարբերակներ չկան: Փաստորեն, Դուբայի հողային դեպարտամենտի այս նախաձեռնությունը ուղղված է էմիրատում անշարժ գույքի շուկայում առքուվաճառքը ավելի թափանցիկ դարձնելու համար:  

Սեփականատերերի կողմից համաձայնություն ստանալուց հետո, անշարժ գույքը շուկա ներմուծելու թույլտվություն կտրվի Դուբայի անշարժ գույքի շուկայի կարգավորման գործակալության էլեկտրոնային ծառայության համակարգի միջոցով: Այն նաև գովազդի միջոցով կտարածվի:

Ինչպես նշել էր Դուբայի հողային դեպարտամենտի լիցենզավորման բաժնի տնօրեն Ալի Աբդուլլա ալ-Ալին, համաձայնության միջոցով գործընթացի կարգավորումը, որտեղ յուրաքանչյուր կողմի դերը հստակեցվում է, կերաշխավորի  ինչպես սեփականատերերի և ներդրողների, այնպես էլ՝ անշարժ գույքի գործակալների իրավունքները:

Վերջերս հողային դեպարտամենտը նաև հաստատել էր, որ արտասահմանյան անշարժ գույքի բոլոր հայտարարությունները պետք է նախապես թույլտվություն ստանան մինչև Դուբայի տարբեր գովազդային հարթակներում հայտնվելը: Միևնույն ժամանակ, աշնանը ԴՀԴ-ը հատուկ Dubai Brokers հավելված է ներմուծել, որում անշարժ գույքի բոլոր գործակալները դասակարգվում են ըստ իրենց բարեխղճության և աշխատանքային փորձի:  

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US