Սինդի Քրոուֆորդը և իր ամուսինը բոլոր ցանկացողներին առաջարկել են 60 մլն դոլարով իրենց հարևանը դառնալ

26.12.2016

Ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը և նրա ամուսինը՝ բիզնեսմեն Ռենդի Գերբերը, 60 մլն դոլարով վաճառքի են հանել իրենց շքեղ երկհարկանի տունը, Խաղաղ օվկիանոսի ափին՝ Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում:

Այս ծովափնյա տունը՝ չորս ննջասենյակներով և վեց սանհանգույցներով, ամուսինները գնել են 2015 թվականին 50 մլն դոլարով: Այդ տունը կառուցվել է 1944 թվականին և նրանք գնելով այդ տունը որոշակի գումար են ներդրել այն վերակառուցելու համար, իսկ հիմա փորձում են վերավաճառելով այդ տունը գումար աշխատել:

Տան բակում առկա է ջրամբար, թենիսի կորտեր, խարույկ վառելու հատուկ հարմարանք, երկու սպա բաղնիքներ և գեղեցիկ տեսարան է բացվում դեպի օվկիանոս:

Իսկ այս տունը գնելու ամենահաճելի բոնուսը կլինի Սինդի Քրուոֆորդի և Ռենդի Գերբերի հետ հարևանությունը:

Ըստ ռիելտորների տվյալների, այս տարի ավելի շուտ Սինդին և Ռենդին ևս մեկ հանգստյան տուն են վաճառել 100 մլն դոլարով, Մեքսիկայի Կաբո-Սան-Լուկաս քաղաքում:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US