Սթիվեն Հոքինգ՝ ավտոմատացումը և արհեստական ինտելեկտը միջին խավին կզրկեն աշխատատեղերից

16.01.2017

Ստիվեն Հոքինգը կարծում է, որ արհեստական ինտելեկտը և ավտոմատացումը հետզհետե միջին խավի մարդկանց կզրկեն աշխատանքից և կհանգեցնեն լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունների:

Հայտնի The Guardian ամսագրում, աշխարհահռչակ ֆիզիկոսը գրել է  «ներկա պահին իրականացվող գործարանների և ֆաբրիկաների ավտոմատացումը հանգեցնում է աշխատատեղերի կրճատման և ավանդական արտադրությունից հրաժարվելուն: Արհեստական ինտելեկտի բարձրացումը միայն կարագացնի այս տեմպը և լրջորեն կազդի աշխատող միջին խավի վրա: Պահանջված կլինեն միայն այն մասնագիտությունները, որտեղ անհրաժեշտ կլինի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցում և վերահսկողություն»:

Հոքինգը համաձայն է այն բազմաթիվ փորձագետների հետ, ովքեր մտահոգ են ագրեսիվ տեխնոլոգիական ինտեգրացիայի և հետևանքների բացասական ազդեցություններից: Հիմնական անհանգստությունը այն է, որ չնայած արհեստական ինտելեկտը մեծացնում է արտադրության արդյունավետությունը, մարդկային աշխատուժը կմնա առանց աշխատանքի, քանի որ նրանց աշխատատեղերը կզբաղեցնեն խելացի մեքենաները:

Այդ տեխնոլոգիան արդեն իսկ փոխել է ավանդական արտադրության մեթոդները և միջին խավի աշխատուժի համար կրճատվել է աշխատատեղերի բավականին մեծ ծավալ:

Citibank ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ի աշխատատեղերի 47 տոկոսը ավտոմատացման ռիսկի տակ են: Իսկ Մեծ Բրիտանիայի համար ռիսկը կազմում է 35 տոկոս: Իսկ ՏՀԶԿ երկրների համար այդ ցուցանիշը միջինը կկազմի 57 տոկոս: Ամենամեծ տոկոսը կկազմի Չինաստանում: Այնտեղ աշխատատեղերի ավտոմատացումը կկազմի 77 տոկոս: 

Ներկա պահին աշխարհի 10 ամենամեծ գործատուներից 3-ը՝ Foxconn-ը, Walmart-ը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, աշխատակիցներին ռոբոտներով փոխարինելու ակտիվ քաղաքականություն են իրականացնում:

Ըստ Հոքինգի, ավտոմատացումը կարագացնի աշխարհում առանց այդ էլ տնտեսական անհավասարության մեծացումը: Ինտերնետը հնարավորություն է տալիս մարդկանց փոքր խմբերին մեծ եկամուտներ ստանալ առանց աշխատակիցների մեծ քանակի:Այդ գործընթացը անխուսափելի առաջընթաց է, սակայն սոցիալապես ապակառուցողական մոտեցում է:

Ըստ Հոքինգի, հենց դա է Արևմուտքում աջ ուժերի պոպուլիստական հայացքների տարածման պատճառը:

Հոքինգը նշում է,- «Մենք ապրում ենք տնտեսական անհավասարության պայմաններում, որտեղ շատ մարդիկ մտածում են իրենց մի կերպ տանելի կյանքի մասին և սկսել են մտահոգվել, որ կյանքը աստիճանաբար կդառնա անտանելի: Այդ պատճառով ընդհանրապես զարմանալի չէ, որ մենք ականատես ենք լինում այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը և Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալը»: 

Վերաբնակեցումների, կլիմայական փոփոխությունների, տարբեր հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, «մենք գտնվում ենք մարդկային զարգացման ամենավտանգավոր շրջանում»: Իսկ այդ խնդիրները հաղթահարելու համար մարդիկ պետք է միավորվեն:

Ավելի վաղ, Սթիվեն Հոքինգը արդեն արտահայտել է իր անհանգստությունը արհեստական ինտելեկտի զարգացման առիթով: Խոսելով բազմաթիվ խնդիրների մասին, նա նշել է, որ հավանականություն կա, որ մի օր արհեստական ինտելեկտը կարող առաջ անցնել և փոխարինել մարդուն:

Հոքինգը 2014 թվականին նշել էր, որ արհեստական ինտելեկտի զարգացումը վաղ թե ուշ կդառնա մարդկության ոչնչացման պատճառ:

«Արհեստական ինտելեկտը իր վրա կվերցնի վերահսկողությունը, կկարողանա վերակառուցել իրեն և հարմարվել ցանկացած փոփոխվող պայմանների: Իսկ մարդիկ, որոնք սահմանափակված են կենսաբանական էվոլյուցիայի դանդաղ գործընթացով, չեն կարող դիմակայել և այդ պատճառով կներառվեն պատմության փակագծերի մեջ»:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US