ԱՄՆ-ի ամենաթանկարժեք տունը, որի արժեքը գնահատվել է 250 մլն դոլար, վաճառքի է հանվել Լոս Անջելեսի Բել Էյր մերձքաղաքային շրջանում:
Այդ չորսհարկանի շքեղ առանձնատան մակերեսը, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խաղաղ օվկիանոս, կազմում է 3.5 հազար ք.մ.: Տունը ունի 12 ննջասենյակ, 21 սանհանգույց, երեք խոհանոց, տնային կինոթատրոն՝ նախատեսված 40 հոգու համար, ջրամբարի մոտ բարի առկայություն, բոուլինգ խաղալու համար նախատեսված 4 գծեր՝ հատուկ կոշիկների բոլոր համարներով, երկու գինու մառաններ շամպայնի և գինու հարյուրավոր շշեր, ամբողջ աշխարհից 130 տարբեր արվեստի գործեր:
Տան հետ միասին գնորդը կստանա էկզոտիկ մեքենաների հավաքածու ընդհանուր 30 մլն. արժողությամբ: Այդ հավաքածույի մեջ կան այնպիսի լյուքս դասի մեքենաներ, ինչպիսիք են Rolls-Royce, Bugatti և Allard կաբրիոլետ: Այդ կալվածքին նաև միանում է ուղղաթիռ և ծովագնացության զբոսանավ:
Տունը կսպասարկեն յոթ մարդ, որոնց ծառայությունները ներառված են տան գնի մեջ:
Կարճ ասած, տանը ամեն ինչ կա ''նույնիսկ ատամի խոզանակներ'', այդ մասին տեղեկացրել է այդ էքսկլյուզիվ տան ստեղծողը և ներկայիս սեփականատեր Բրյուս Մակովսկին:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US