Վաճառքի է հանվել ԱՄՆ-ի ամենաթանկարժեք տունը՝ 250 մլն դոլարով

20.01.2017

ԱՄՆ-ի ամենաթանկարժեք տունը, որի արժեքը գնահատվել է 250 մլն դոլար, վաճառքի է հանվել Լոս Անջելեսի Բել Էյր մերձքաղաքային շրջանում:

Այդ չորսհարկանի շքեղ առանձնատան մակերեսը, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խաղաղ օվկիանոս, կազմում է 3.5 հազար ք.մ.: Տունը ունի 12 ննջասենյակ, 21 սանհանգույց, երեք խոհանոց, տնային կինոթատրոն՝ նախատեսված 40 հոգու համար, ջրամբարի մոտ բարի առկայություն, բոուլինգ խաղալու համար նախատեսված 4 գծեր՝ հատուկ կոշիկների բոլոր համարներով,  երկու գինու մառաններ շամպայնի և գինու հարյուրավոր շշեր, ամբողջ աշխարհից 130 տարբեր արվեստի գործեր:

Տան հետ միասին գնորդը կստանա էկզոտիկ մեքենաների հավաքածու ընդհանուր 30 մլն.  արժողությամբ: Այդ հավաքածույի մեջ կան այնպիսի լյուքս դասի մեքենաներ, ինչպիսիք են Rolls-Royce, Bugatti և Allard կաբրիոլետ: Այդ կալվածքին նաև միանում է ուղղաթիռ և ծովագնացության զբոսանավ:

Տունը կսպասարկեն յոթ մարդ, որոնց ծառայությունները ներառված են տան գնի մեջ:

Կարճ ասած, տանը ամեն ինչ կա ''նույնիսկ ատամի խոզանակներ'', այդ մասին տեղեկացրել է այդ էքսկլյուզիվ տան ստեղծողը և ներկայիս սեփականատեր Բրյուս Մակովսկին:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US