Ամազոնի հիմնադիրը մտադիր է ռեկորդ սահմանել Վաշինգտոնի անշարժ գույքի շուկայում

21.01.2017

Amazon.com առևտրային ինտերնետ հարթակի հիմնադիր Ջոզեֆ Բեզոսը ձեռք է բերել Վաշինգտոնի նախկին տեքստիլի թանգարանը՝ այնտեղ բնակություն հաստատելու նպատակով: 

Եթե բիզնեսմենի մտադրությունները իրականություն դառնան, Բեզոսը կդառնա ԱՄՆ-ում ամենամեծ առանձնատան սեփականատերը, գրում է The Washington Post-ը:

Այդ կառույցը փակվել է 2013 թվականին, իսկ թանգարանը Cherry Revocable Trust-ին է վաճառվել 2016 թ. հոկտեմբերին:

Բեզոսը 2013 թ-ից սկսած հանդիսանում է The Washington Post-ի սեփականատերը, բայց իր կնոջ և երեխաների հետ բնակվում է Սիեթլում և չի նախատեսում մայրաքաղաք տեղափոխվել:

Ենթադրվում է, որ նոր գնված տանը նա կբնակվի Վաշինգտոն այցելությունների ժամանակ: Բիզնեսմենի կողմից գնված նոր տան մակերեսը կազմում է 27 հազար քառակուսի ֆուտ:

Առանձնատան մոտակայքում տեղակայված է մի ուրիշ տուն, որտեղ բնակություն կհաստատի Բարաք Օբաման իր ընտանիքի հետ: Բեզոսի ապագա հարևանների ցանկում կլինեն նաև Իվանկա Թրամփը՝ իր ամուսնու Ջարեդ Քուշների հետ:

Ջեֆ Բեզոսը 1994 թ. հիմնադրել է Amazon.com-ը: Այն աշխարհում առաջիններից էր, որ ինտերնետով զբաղվում է մասսայական օգտագործման ապրանքների վաճառքով: Ի սկզբանե, կայքում վաճառվում էին միայն գրքեր, հետագայում ավելացան նաև երաժշտական սկավառակներ, վիդեոարտադրանքներ, այնուհետև՝ ծրագրեր, էլեկտրոնիկա, հագուստ, կահույք, և այլ արտադրանքներ: 2016 թ., ըստ Bloomberg-ի, Բեզոսը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով միլիարդատեր Ուորեն Բաֆետին:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US