Ֆեյսբուքի տնօրենը հարյուրավոր հավայանցիների դատի է տվել իր հողային տարածքները ուրիշներից պաշտպանելու համար:

24.01.2017

Facebook սոցիալական կայքի սեփականատեր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգը դատական հայց է ներկայացրել  ''հարյուրավոր հավայանցիների'', որպեսզի ստիպի նրանց իրեն վաճառել հողի ոչ մեծ տարածքներ, Կաուաի կղզում 100 մլն դոլարով իր կողմից գնված տարածքների 300 մետր սահմանի վրա:

Ինչպես նշում է հրատարակչությունը, Ցուկենբերգին ենթակա ֆիրմաները այսպես ասած ութ անվանական հայց են ներկայացրել Կաուաիի դատարան, որպեսզի աճուրդով իրենց վաճառեն այդ տարածքները:

Խոսքը գնում է 8 ակրից մի փոքր մեծ տարածքի մասին, որոնց սեփականատերերը իրենց պապերից են ժառանգություն ստացել այդ հողերը: ԶԼՄ-երով այս թեման սուր քննարկում ստացավ, ինչին միլիարդատերը այսպես ասած մեկնաբանել է իր ֆեյսբության էջում «Բոլոր այս մարդիկ գումար են ստանալու այն բանի համար, որի մասին նույնիսկ չեն իմացել: Ոչ մեկը ստիպողաբար չի տեղափոխվելու»:

Նա հավատացրել է, որ իր իրավաբանները նախապես հանդիպել են վիճելի տարածքների բոլոր կողմերի հետ, ում կարողացել են գտնել՝ գին պայմանավորվելու համար: Իսկ մնացածներին դատական ծանուցումներ են ուղարկել՝ զգուշացնելու, որ, եթե 20 օրվա ընթացքում չպատասխանեն՝ ավտոմատորեն կկորցնեն այդ հողերի նկատմամբ սեփականության իրավունքը:

«Մենք աշխատում ենք մի պրոֆեսորի հետ, ով զբաղվում է բնիկ հավայանցիների ուսումնասիրությամբ և վաղուց հանդիսանում է այդ համայնքի անդամ: Նա մեզ հետ միասին մասնակցություն է ունենում դատական գործընթացին: Մեզ համար դա մեծ նշանակություն ունի, մենք հարգում ենք հավայական պատմությունը և ավանդույթները: Մենք սիրում ենք Հավայան և ցանականում ենք հոգ տանել տեղական բնության մասին»,- գրում է Ցուկենբերգը:

Ինչպես հաղորդում են, Կաուաի կղզու վրա Ֆեյսբուքի տնօրենի սեփականության ներքո է Pila’a Beach առափնյա ավազե ափը, որտեղ նախկինում շաքարաեղեգի պլանտացիաներ են եղել և դեպի ծով ուղիղ ելք չկա: Ծովափը պայմանականորեն բաժանված է հինգ առանձին մասերի, որտեղ ամեն մեկի վրա կարելի է տուն կառուցել, սակայն Ցուկենբերգը որոշել է իր ընտանիքի համար մեկ տուն կառուցել:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US