Ամերիկացի հայտնի ռեժիսյոր Քլինթ Իսթվուդը վաճառքի է հանել իր առանձնատունը Կալիֆոռնիայում 10 միլիոն դոլարով

27.01.2017

Ամերիկացի ռեժիսյոր և դերասան Քլինթ Իսթվուդը վաճառքի է հանել իր տունը Փեբլ-Բիչում՝ Կալիֆոռնիայի նահանգում, այդ մասին հաղորդել է Page Six հրատարակչությունը: Առանձնատունը տեղակայված է Pebble Beach Golf Links-Gen գոլֆ ակումբը, որը մասնակիորեն պատկանում է Իսթվուդին: Ռեժիսյորի բնակատեղիի արժեքը կազմում է 9.7 միլիոն դոլար:

Վերջին 20 տարիներին Իսթվուդը իր ընտանիքի հետ ապրել է Hacienda Este Madera անունով այդ առանձնատան մեջ: Այդ տան մակերեսը կազմում է 643 ք.մ., որի կազմում են վեց ննջասենյակ, վեց սանհանգույց, ինչպես նաև մեծ հյուրասենյակ, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի օվկիանոս: Այստեղ հաճախ էին երեկույթներ կազմակերպվում հայտնի հոլիվուդյան դերասանների, գրողների, երաժիշտների և արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ:

Առանձնատան ինտերիերը ձևավորված է իսպանական ոճի մեջ՝ թրծակավ սալիկներով, ձևավորած մետաղով և փայտի հազվագյուտ տեսակներով:

Հյուրասենյակի առաստաղը զարդարված է ձեռագործ մեծ փայտե հեծաններով:

Նշենք, որ Քլինթ Իսթվուդը ամերիկացի դերասան, կինոռեժիսյոր և կոմպոզիտոր է: Ամերիկյան կինոակադեմիայի կողմից պարգևատրվել է հինգ անգամ՝ քառակի օսկարակիր՝ որպես «լավագույն ռեժիսյոր» և «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև «Իրվինգ Թալբերգի անվան մրցանակներ» պարգևատրումով:  

 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US