Մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքը պետականորեն կգրանցվի

16.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսացող բնակիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում: 

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում գտնվող հողամասերն օգտագործող անձանց սեփականության իրավունքի գրանցման գործընթացը կազմակերպվի արագ:
«Պարոն քաղաքապետ, Ձեր այս նախաձեռնությունն իսկապես անչափ կարևոր ու սպասված էր Նորագավթի բնակիչների համար: Սա տասնամյակների լուրջ խնդիր էր, որն իր վերջնական լուծումը ստանում է առավելապես Ձե՛ր հետևողականության շնորհիվ»,- նշել է Մարտին Սարգսյանը:
Հանդիպման շրջանակում բնակիչներին մանրամասն ներկայացվել է նաև սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ ընթացակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ գործընթացի հետ կապված հնարավոր բոլոր հարցերի դեպքում բնակիչները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման և իրավաբանական վարչությունների պետերին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պատասխանատուն կլինի վերահսկողության վարչության պետը: 
Շնորհակալություն հայտնելով բարձրացված խնդրին ի վերջո վերջնական լուծում տալու համար՝ հանդիպմանը ներկա բնակիչները նկատել են, որ սա իսկապես երկար սպասված որոշում էր, քանի որ տասնամյակներ շարունակ վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսանալով՝ զրկված են եղել սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունից: 
Հարկ է նշել, որ խնդիրը ծագել է դեռևս 1990-ականների սկզբին, երբ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից նախկին կոլտնտեսության աշխատակիցներին տրվել են հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականներ, սակայն այդ վկայականները հետագայում չեն փոխարինվել հողի սեփականության իրավունքի պետական ակտերով, ի սկզբանե չեն եղել նաև հողամասերի հատակագծեր:

Աղբյուր՝ yerevan.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US