Հայկական ընկերությունն օգնում է Hyperloop-ին ստեղծել ապագայի տրանսպորտը

27.07.2017

 ՏՏ ոլորտում աշխատող հայկական Teamable ընկերությունն իր գործուն մասնակցությունն ունի տրանսպորտային միջոցներում հեղափոխություն խոստացող Hyperloop նախագծի կայացման գործում, որի գաղափարի հեղինակն է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Teamable-ի համահիմնադիր Մերուժան Դանիելյանը տեղեկացրել է, որ իրենց ստեղծած հարթակն օգնում է գլոբալ Hyperloop One ընկերությանը գտնել համապատասխան մասնագետներ՝ հավակնոտ նախագիծն աշխարհի տարբեր անկյուններում կյանքի կոչելու համար։

  Hyperloop-ը վակուումային գնացքի նախագիծ է, որն առաջարկվել է 2012-2013թթ-ին միլիարդատեր Իլոն Մասկի կողմից։ Մասկը նկարագրում էր իր գաղափարը, որպես տրանսպորտի հինգերորդ տեսակ՝ գնացքից, ինքնաթիռից, ավտոմեքենայից և նավից հետո։ Hyperloop-ի գաղափարն իրենից ներկայացնում է հիմքերի վրա տեղակայված վերգետնյա խողովակաշար, որի մեջ 480-ից 1220 կմ/ժամ արագությամբ շարժվում են 25-30 մետր երկարությամբ տրանսպորտային խցիկները։

  «Մեր հարթակի միջոցով Hyperloop-ը գտնում է իրեն անհրաժեշտ մասնագետների՝ սկսած ամենատարբեր ոլորտների ինժեներներից, մինչև անվտանգություն, դիզայներներ, նախագծի մենեջերներ և այլն։ Hyperloop-ը դեռ երկու շաբաթ է, ինչ օգտագործում է մեր հարթակը, սովորաբար միայն մեկ ամիս հետո են երևում արդյունքները։ Փաստացի, Teamable-ն այն «շտապօգնությունն» է․ որին ընկերությունները դիմում են, երբ պետք է ապահովել կտրուկ աճ, իսկ Hyperloop-ն այս տարի շատ ագրեսիվ կերպով է մասնագետներ հավաքագրելու»,- նշեց մեր զրուցակիցը։

                                            Ցանկանու՞մ ես գնել բնակարան                                  

  Teamable-ն ամենահաջողված հայկական ստարտափերից է, որն արդեն իր տեղն ունի և շարունակում է արագ զարգանալ, գործակցելով խոշորագույն համաշխարհային ընկերությունների հետ: Թիմին հաջողվել է ստեղծել իր տեսակի մեջ եզակի և շատ օգտակար պրոդուկտ․ Teamable-ի ծրագրային ապահովումն օգնում է ընկերություններին բարձր որակավորում ունեցող աշխատակիցների թիմ հավաքել և կառավարել արդեն առկա ռեսուրսները: Լուծումներից առաջինը ներքին ցանցն է, որտեղ ընկերության յուրաքանչյուր աշխատակից իր անձնական էջն ունի: Այստեղ նա նշում է իր հմտությունները, գիտելիքները, մշտապես նորացնում է նախագծերի ցանկը, որոնց իրականացմանը մասնակցել է: Ընկերության մենեջերը որոնողական համակարգի օգնությամբ նոր թիմ է հավաքում ներսի աշխատակիցներից նոր նախագծի համար և նրան հարկավոր են որոշ մասնագետներ կոնկրետ ոլորտներից, որոնց նա գտնում է որոնողական համակարգի շնորհիվ։ Երկրորդ լուծումը թույլ է տալիս օգտագործել աշխատակիցների կոնտակտները նոր աշխատակիցներ որոնելու համար: Օգտատերի թույլտվությամբ, համակարգը սկանավորում է ընկերության աշխատակիցների կոնտակտները սոցցանցերում, և թափուր աշխատատեղի առկայության դեպքում, տարածում է տեղեկությունը կոնտակտների շրջանում:

                                      Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան                            

  Մերուժան Դանիելյանի խոսքով՝ եթե որևիցե ընկերություն սկսում է իր թիմը հավաքելու համար օգտվել Teamable-ից, ապա այն այդպես էլ մնում է նրա հիմնական գործիքը։ Նույնը եղել է Stripe վճարման համակարգի, Uber-ի ինքնակառավարվող ավտոմեքենաների նախագծի դեպքում․ վերջինի պարագայում հենց Teamable-ն է օգնել գտնել աշխատակիցներ Պիտսբուրգում, քանի որ նախագծի մեկնարկի ժամանակ Uber-ը խնդիր ուներ, կար ընդամենը 50 աշխատակից, որովհետև ոչ ոք չէր ցանկանում Պիտսբուրգ գնալ աշխատելու։

  «Ինչ վերաբերում է Teamable-ին, ապա մեր ընկերության կառուցվածքը ներկայումս նույնն է․ մենք ի սկզբանե որոշել էինք, ու հիմա էլ այդպես է, որ ինժեներների հիմնական թիմը պետք է տեղակայվի Հայաստանում։ Այստեղ ավելի քան 20 աշխատակից ունենք։ Սակայն, հաշվի առնելով, որ մեր բիզնեսն ու շուկան հիմնականում ԱՄՆ-ում է, այնտեղ՝ Սան Ֆրանցիսկոյում ևս մեկ թիմ ենք ձևավորել․ բիզնես մարքեթինգ, հաճախորդների հետ կապեր և այլն։ Այստեղ ևս շարունակում ենք ագրեսիվ աճը, աշխատակիցների թիվն արդեն գերազանցել է 10-ը»,- հավելեց Մերուժան Դանիելյանը։

                                                  Հետադարձ կապ                                                                   

Նյութի աղբյուրը՝ panarmenian.net

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US