Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի

01.09.2017

ՀՀ կառավարությունն  որոշել է Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի աճուրդի ժամկետներն ու նախնական արժեքը:

Մեկնարկային գինը կազմում է մոտ 13.2 մլրդ դրամ կամ $27,5 մլն, բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը` 151․2 մլն դրամ կամ մոտ $315.000:

Շենքն աճուրդի հանելու որոշումն ընդունվել էր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

Վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե:

Ավելի վաղ վաճառվել էր նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։

Նյութի աղբյուր՝ panarmenian.net

                   Ցանկանո՞ւմ ես գնել կամ վաճառել բնակարան                         

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US