Բնակարանների գները ռուսական ռուբլով նվազել են Երեւանի բոլոր շրջաններում (աղյուսակ)

04.09.2017

Պաշտոնական տվյալներով՝ հուլիսին բնակարանների 1 քառ.մետրի շուկայական միջին արժեքը նվազել է Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում: Ըստ բնակարանի թանկարժեքության՝ բացառություն է եղել միայն «էլիտար» Կենտրոն վարչատարածքը: Այստեղ մեկ տարում «քառակուսին» թանկացել է 5,7 տոկոսով:

Միջին գնի առավել մեծ անկում է գրանցվել Աջափնյակում («քառակուսու» դիմաց գրեթե 24,8 հազար դրամով) եւ Նոր Նորքում (գրեթե 24,3 հազար դրամով), առավել փոքր՝ Նուբարաշենում (1,2 հազար դրամով): Նշենք, որ նույն պաշտոնական տեղեկություններով՝ հուլիսին մայրաքաղաքում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը մեծացել է 5,1 տոկոսով: Այսինքն՝ գնորդներն ավելի շատ են եղել, իսկ ահա գները գրեթե բոլոր շրջաններում նվազել են: Ստացվում է, որ գնորդների պահանջարկն աճել է միայն Կենտրոնում:

Իրականում, իհարկե, իրավիճակն այլ է: Բացի պետական ծրագրերի իրականացումից (ըստ որոշակի կարգի գնորդներին արտոնությունների տրամադրման), չի բացառվում կոմերցիոն նպատակներով էժանացած բնակարանների զանգվածային գնումը:

Ստորեւ բերված աղյուսակում բնակարանների արժեքը ներկայացված է ըստ մայրաքաղաքի շրջանների: Հաշվարկը կատարվել է ըստ Երեւանի շրջանների 1 քառ.մետրի եւ բնակարանների փաստացի միջին մակերեսի նույն պաշտոնական միջին շուկայական գների հիման վրա: Ինչպես հայտնի է, բնակարանների չափանիշներով քաղաքի շրջանների միջեւ մեծ թվով տարբերություններ կան: Օրինակ՝ Դավթաշենում բնակարանների միջին մակերեսը 1,4 անգամ ավելի մեծ է, քան Շենգավիթում: Այս պատճառով ըստ քաղաքի շրջանների «քառակուսու» գների հարաբերակցությունը չի համընկնում դրանց բնակարանների հաշվարկային արժեքների հարաբերակցությանը:

Գնել բակարան                               Վաճառել բնակարան

Բացի դրամով բնակարանների արժեքից, հաշվարկները կատարվել են նաեւ ԱՄՆ դոլարով եւ ռուսական ռուբլով: Մեկ տարում Հայաստանում ԱՄՆ դոլարն արժեւորվել է, սակայն աննշան՝ 0,5 տոկոսով: Այնպես որ՝ գների մակարդակի վրա այս գործոնի ազդեցությունը նվազագույն է: Իսկ ահա ռուսական ռուբլին աճել է 8,4 տոկոսով, ինչը հանգեցրել է այս արժույթով բնակարանների արժեքի նկատելի նվազման: Նույնիսկ Կենտրոնում, որտեղ բնակարանները կարծես թանկացել են, ռուբլու առաջանցիկ փոխարժեքը հանգեցրել է այս արժույթով գների նվազման:

Փոխադարձ կապ

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US