2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 78525 գործարք, որոնց քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 13.5 %-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 5.1 %-ով :
2017 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներն, ըստ մարզերի և Երևան քաղաքի, ունեն հետևյալ բաշխվածությունը.
.jpg)
2017 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 13.1 %-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համետատ` 0.3 %-ով: 2017 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքում անշարժ գույքի 6626 առուվաճառքի գործարքի 63.3 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի առաջին կիսամյակում, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 9.0 %-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել` 17.3 %-ով:
2017 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների /պայմանագրային/ գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 ք.մ. մակերեսի հաշվարկով.
| 
			 
 
 Վարչական շրջաններ  | 
			
			 Միջին գները /դրամ/  | 
		||
| 
			 առաջին կիսամյակ 2016 թ.  | 
			
			 առաջին կիսամյակ 2017 թ.  | 
			
			 երկրորդ կիսամյակ 2016 թ.  | 
		|
| 
			 Կենտրոն  | 
			
			 428000  | 
			
			 435500  | 
			
			 428250  | 
		
| 
			 Արաբկիր  | 
			
			 357000  | 
			
			 347200  | 
			
			 357400  | 
		
| 
			 Քանաքեռ-Զեյթուն  | 
			
			 283000  | 
			
			 273900  | 
			
			 283200  | 
		
| 
			 Նոր Նորք  | 
			
			 254000  | 
			
			 243000  | 
			
			 254350  | 
		
| 
			 Ավան  | 
			
			 261500  | 
			
			 254850  | 
			
			 261900  | 
		
| 
			 Էրեբունի  | 
			
			 252300  | 
			
			 243100  | 
			
			 252400  | 
		
| 
			 Շենգավիթ  | 
			
			 257600  | 
			
			 247200  | 
			
			 257900  | 
		
| 
			 Դավթաշեն  | 
			
			 276600  | 
			
			 261600  | 
			
			 277000  | 
		
| 
			 Աջափնյակ  | 
			
			 250900  | 
			
			 240200  | 
			
			 251200  | 
		
| 
			 Մալաթիա-Սեբաստիա  | 
			
			 243950  | 
			
			 235500  | 
			
			 244200  | 
		
| 
			 Նուբարաշեն  | 
			
			 157200  | 
			
			 156850  | 
			
			 157500  | 
		
| 
			 Միջինը Երևանում  | 
			
			 274700  | 
			
			 267200  | 
			
			 275000  | 
		
2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 930 գործարք, որից 705 Երևանում: Հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 2.4 %-ով, ընդ որում Երևանում` աճել 7.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 24.5 %-ով: Հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը, 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ, աճել է 22.5 %-ով, ընդ որում Երևանում` 40.2 %-ով, իսկ մարզերում` նվազել 12.1
%-ով:
2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի 10440 առաջնային գրանցումներ` առանց գործարքի, որոնց քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 16.8 %- ով, իսկ 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ՝ աճել 6.5 %-ով: Առաջնային գրանցումների ընդհանուր քանակն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 13.3 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում /22.2 %/:
Նյութի աղբյուր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US