Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2017 թվականի առաջին կիսամյակում (վերլուծություն)

25.09.2017

2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ  իրականացվել   է   78525  գործարք,  որոնց   քանակը,  2016  թվականի երկրորդ  կիսամյակի  համեմատ նվազել  է  13.5 %-ով,  իսկ  2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 5.1 %-ով :

2017 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների   ծավալներն,   ըստ    մարզերի   և   Երևան    քաղաքի,   ունեն    հետևյալ բաշխվածությունը.

2017   թվականի   առաջին   կիսամյակում   անշարժ   գույքի   օտարման   գործարքների քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 13.1 %-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համետատ` 0.3 %-ով: 2017 թվականի առաջին կիսամյակում Երևան  քաղաքում  անշարժ գույքի 6626 առուվաճառքի  գործարքի 63.3 %-ն արձանագրվել է բազմաբնակարան  բնակելի շենքերի  բնակարանների  նկատմամբ: Երևան  քաղաքում 2017 թվականի առաջին կիսամյակում, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 9.0 %-ով, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել` 17.3 %-ով:

2017 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված   բազմաբնակարան    բնակելի    շենքերի    բնակարանների    առուվաճառքների /պայմանագրային/ գների  և առաջարկվող գների  վերլուծության  արդյունքում  ձևավորվել են բազմաբնակարան  բնակելի  շենքերի  բնակարանների  հետևյալ   շուկայական  միջինացված գները` 1 ք.մ. մակերեսի հաշվարկով.

 

 

Վարչական շրջաններ

Միջին  գները

/դրամ/

առաջին կիսամյակ

2016 թ.

առաջին կիսամյակ

2017 թ.

երկրորդ կիսամյակ

2016 թ.

Կենտրոն

428000

435500

428250

Արաբկիր

357000

347200

357400

Քանաքեռ-Զեյթուն

283000

273900

283200

Նոր  Նորք

254000

243000

254350

Ավան

261500

254850

261900

Էրեբունի

252300

243100

252400

Շենգավիթ

257600

247200

257900

Դավթաշեն

276600

261600

277000

Աջափնյակ

250900

240200

251200

Մալաթիա-Սեբաստիա

243950

235500

244200

Նուբարաշեն

157200

156850

157500

Միջինը Երևանում

274700

267200

275000

 

2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 930  գործարք, որից   705  Երևանում:  Հիփոթեքային գրավադրման  գործարքների  քանակը,  2016  թվականի  երկրորդ  կիսամյակի  համեմատ, նվազել է 2.4  %-ով, ընդ  որում Երևանում` աճել  7.6  %-ով, իսկ  մարզերում` նվազել 24.5  %-ով: Հիփոթեքային գրավադրման  գործարքների քանակը,  2016  թվականի առաջին կիսամյակի համեմատ, աճել  է 22.5  %-ով, ընդ  որում  Երևանում`  40.2 %-ով, իսկ  մարզերում`  նվազել 12.1

%-ով:

2017   թվականի   առաջին   կիսամյակում   հանրապետությունում   արձանագրվել   են անշարժ գույքի սեփականության իրավունքի 10440 առաջնային գրանցումներ` առանց գործարքի, որոնց  քանակը, 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 16.8 %- ով, իսկ 2016 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ՝ աճել 6.5  %-ով: Առաջնային գրանցումների  ընդհանուր  քանակն  անշարժ գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական գրանցումներում կազմել  է 13.3 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր  տոկոսաչափն արձանագրվել է Երևանում /22.2  %/:

 

 

 

Նյութի աղբյուր՝ ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US