2018-ի պետբյուջեի նախագիծը. Ծախսերն ավելանում են ավելի քան 100 մլրդ դրամով

03.10.2017

  Սեպտեմբերի 28-ին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: Ըստ փաստաթղթի, 2018 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.342 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1.499 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը՝ 156.9 մլրդ դրամ:

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի համախմբված բյուջեն կազմել է եկամուտների գծով` 1.244 տրիլիոն դրամ, ծախսերի գծով՝ 1.394 տրիլիոն դրամ, դեֆիցիտը՝ 150.1 մլրդ դրամ:

Պետբյուջեի եկամուտների ավելի քան 1.247 տրիլիոնը կհավաքագրվի հարկային եկամուտներից և պետական տուրքերից:

Հասարակական կարգին, անվտանգությանը և դատական գործունեությանը պետբյուջեից կհատկացվի 101.9 մլրդ դրամ՝ 2017-ի 102.4 մլրդ-ի փոխարեն:

                  Ճիշտ ժամանակն է ձեռք բերելու սեփական անշարժ գույքը                    

Շրջակա միջավայրի պաշտպանությանը կհատկացվի 11.6 մլրդ, բնակարանաշինությանը՝ 17.8 մլրդ դրամ:

Առողջապահությանը բյուջեից կուղղվի 80 մլրդ դրամ, նախորդ տարվա մոտ 86 մլրդ դրամի փոխարեն:

Կրթությանը կուղվի մոտ 127 մլրդ դրամ, ինչը գրեթե հավասար է 2017 թվականի հատկացմանը:

Եվս 408 մլրդ դրամ կուղղվի սոցիալական պաշտպանությանը:

Բացի այդ,ՀՀ-ն կտրուկ մեծացնում է ռազմական բյուջեն:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US