Հայաստանում ամենաբարձր աշատավարձը ՏՏ-ում, ամենացածրը՝ մշակույթի ոլորտում զբաղվածներինն է

16.11.2017

 

Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին միջին անվանական («կեղտոտ») ամսական աշխատավարձը բարձրացել 2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187.493 դրամի փոխարեն կազմելով 191.199 դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պետական հատվածում սեպտեմբերին միջին աշխատավարձն աճել է 2,2%-ով, մասնավորում՝ 0,5%-ով:

Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանում միջին ամսական ամենաբարձր աշխատավարձը ստացել են կապի և տեղեկատվության ոլորտում աշախատողները՝ 435.591 դրամ:

Միջին ամսական աշխատավարձի չափով երկրորդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 392.613 դրամ, երրորդում՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտները՝ 390.242 դրամ:

Ամենացածր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է մշակույթի՝ 115.570, և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում՝ 122.255 դրամ:

      Ճիշտ ժամանակն է գնելու անշարշ գույք            

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US