Իրանցի եւ արաբ գործարարները «գրավում» են մեր հողերը

20.12.2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանցի եւ արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզերում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն:

Այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, արտահանմանը, ի վերջո՝ գյուղատնտեսության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան:

Իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաեւ հնդիկ գործարարները: Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս»:

Գնել անշարժ գույք շահավետ

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US