Ամփոփվեց ՛՛Realtor 2017՛՛ մրցանակաբաշխության արդյունքները

28.12.2017

Դեկտեմբերի 27-ին Myrealty.am-ը ամփոփեց  "Realtor 2017" մրցանակաբաշխության արդյունքները: Առաջադրված էր 3 անվանակարգ՝ <<Ամենապրոֆեսիոնալ գործակալություն>>, <<Արագ զարգացող գործակալություն>> և <<Ամենաակտիվ գործակալություն>>: Ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել հատկապես հաճախորդների հետ աշխատանքը, արագ արձագանքելը  և կայքի հետ և միջոցով աշխատելը:

<<Ամենապրոֆեսիոնալ գործակալություն >> անվանակարգում հաղթող է ճանաչվել <<Safe house>> գործակալությունը, որը հիմնադրվել է 2013 թվականին, գործադիր տնօրենն է Գոռ Պողոսյանը:

<<Արագ զարգացող գործակալություն>> անվանակարգում հաղթող է ճանաչվել <<Express realty>>  գործակալությունը, որը myrealty.am ցանցին է միացել այս տարի: Գործակալությունը հիմնադրվել է 2008 թվականին,  տնօրենն է Արմեն Հայրապետյանը:

<<Ամենաակտիվ գործակալություն >> անվանակարգում հաղթող է ճանաչվել <<Silver R.E.A>> գործակալությունը, որը հիմնադրվել է  2015 թվականին, հիմնադիր տնօրեններն  են Անդրանիկ Հարությունովը և Վահե Խանգելդյանը:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US