Հին կայք

Արաբներն Ադրբեջանում անշարժ գույք են գնում

27.01.2018

Արաբ նեդրողները սկսել են Բաքվում անշարժ գույքի օբյեկտներ գնել:

Ինչպես abc.az-ին ասել է Ադրբեջանի ռիելթորների ասոցիացիայի ղեկավար Վաֆադար Ախունդովը, արաբներից շատերը Բաքվում անշարժ գույքով են հետաքրքրվում, հիմնականում նոր շենքերով ու հյուրանոցներով, նույնիսկ հետաքրքրվում են Ադրբեջանի մայրաքաղաքում հյուրանոցների կառուցման պայմաններով:

«Հիմնականում առաջարկներ են ստացվում Կատարի եւ Իրաքի քաղաքացիներից, վերջին շրջանում այս երկրներից զբոսաշրջիկների թիվն աճում է: Նրանք ցանկանում են հյուրանոցներում իրենք սպասարկել իրենց զբոսաշրջիկներին, քանի որ ժամանող արաբ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է սեփական խոհանոցը: Եվ սա հիմնական պատճառներից մեկն է»,- ասել է Վ. Ախունդովը:

Նրա խոսքով՝ արաբ ներդրողները հիմնականում հետաքրքրվում են Բաքվի կենտրոնի շենքերով, որոշ հյուրանոցներ արդեն վաճառքի են հանված, սակայն թե կոնկրետ որոնք, հրաժարվել է հայտնել:

Գնել անշարժ գույք Հայաստանում

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US