ՀՀ կառավարությունը հաստատել է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրա անհրաժեշտ 10.300 հա հողատարածքը մասնավոր ընկերության օտարելուորոշման նախագիծը:
Գույքը անկախ գնահատողի կողմից գնահատվել է 626,9 մլն դրամ շուկայական գնով:
Նախագծի մեջ նշվում է, որ գնորդը նախատեսում է նշված տարածքում հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթբետոնե և բետոնե կառուցվածքների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով:
Նախտեսվում է վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն և այլն:
Գնորդը ատրաստակամություն է հայտնել մոտակա 7-10 տարում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US