Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

20.10.2018

Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի
նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում
առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների
հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ
ոստիկանաւթյան Երևան քաղաքի վարչություն՝ առերևույթ հանցագործության դեպքի
առթիվ նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հարցը լուծելու
նպատակով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի
26/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող
«Օլդ սիթի» ՓԲԸ-ն, 2017թ. սեպտեմբերի 20-ին «Շինարարական կապալի
պայմանագիր» է կնքել «ԱՎԱԳՅԱՆԲՐԻՋ» ՍՊԸ-ի հետ: Դրա հիման վրա վերջինս
2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի
26/1 հասցեում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման
աշխատանքներ՝ թույլ տալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու
պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով
սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիների, օգտագործման ռեժիմի պահպանման,
ինչպես նաև հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ
աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության
ապահովման պահանջների խախտումներ:

Կատարված շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել է Երևան քաղաքի
Արամի 23 հասցեում գտնվող՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա
բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող և տեղական
նշանակության հուշարձան համարվող շենքի կայունությունը, և այն վնասվել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են
պատմամշակութային հուշարձան վնասելու հանցագործության հատկանիշների մասին
վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանաւթյան Երևան քաղաքի վարչությունում հարուցվել
է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից
քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով Երևան քաղաքի դատախազի
կողմից հոկտեմբերի 19-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
քննչական վարչություն:

Բնակարաններ անմիջապես կառուցապատողից

 

Նյութի աղբյուր՝ lragir.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US