Հայաստանում անշարժ գույքի գոտիները «քարտեզագրվելու են»

14.12.2018

Տարածագնահատման գոտիների մշակման հետազոտական նորաստեղծ խումբը Գագիկ Ասրյանի ղեկավարությամբ և միջազգային 2 փորձագետների խորհրդատվությամբ «քարտեզագրելու է» Հայաստանում անշարժ գույքի գոտիները, բազային նոր արժեքներ է դուրսբերելու՝ մշակելով գնահատման միասնական մեթոդիկա և բանաձև։ 

Խմբի 6-ամսյա հետազոտական աշխատանքի հիմնական հանձնարարականները ՀՀ կառավարությունից են։ Ղեկավարը և թիմի անդամներ Վահան Ղազարյանը, Հմայակ Ասրյանն ու Արման Աբրահամյանն անշարժ գույքի որակավորված գնահատողներ են, ղեկավարի օգնականն է Լաուրա Արզումանյանը։

Նախկինում անշարժ գույքի բաղկացուցիչ շենքը և հողամասն առանձին-առանձին են գնահատվել։ Հիմա անշարժ գույքի հարկը հաշվարկելու նպատակով որոշված կադաստրային արժեքն իր մեջ պարունակելու է և′ շինության, և′ հողամասի արժեքները, որոնք այս դեպքում մոտ են լինելու շուկայական աժեքին։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US