2018 անշարժ գույքի միջազգային մրցույթում UWC Dilijan College-ը արժանացել է․․․

18.12.2018

Հայտնի է դարձել 2018-ի լավագույն ճարտարապետական նախագծի անունը

Բուդապեշտի էթնոգրաֆիկ թանգարանն արժանացել է անշարժ գույքի ոլորտում միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից -ին՝ որպես 2018 թվականի լավագույն ճարտարապետական նախագիծ:

Մրցույթին մասնակցել է 115 երկրից ավելի քան 1700 նախագիծ:

Փորձագետները որպես նախագծի հիմնական առավելություն ընդգծել են ապագա թանգարանի դինամիկ դիզայնն ու հարակից այգու բնության հետ շենքի նախագծի համահունչ լինելը:

Նշենք, որ 2018 թվականին International Property Awards-ի հեղինակավոր մրցանակի է արժանացել նաև Հայաստանում գտնվող UWC Dilijan College-ը՝ հաղթելով «Public Services Development» անվանակարգում:

International Property Awards-ը հիմնադրվել է 1995թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկված է մոտ 70 միջազգային փորձագետ:

Աղբյուր՝ tert.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US