Բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

24.05.2019

Բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տնտեսվարողը կանգնեցրել է շինարարական աշխատանքներն ու ապամոնտաժել արդեն իսկ կառուցված հատվածը:

Աղբյուրը ՝ Երևանի Քաղաքապետարան 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US