Հին կայք

Չափագրման տվյալներն առցանց մոտքագրելու հնարավորություն

23.12.2020

ℹՉափագրման տվյալներն առցանց մոտքագրելու հնարավորություն e-cadastre.am-ում

????2020 թվականի դեկտեմբերի 9-ին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
????Օրենքի ընդունումից 2 ամիս անց նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
✔️Անհրաժեշտ է Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային հարթակում գործող չափագրողների առցանց գրասենյակի միջոցով մուտքագրել չափագրման աշխատանքների վերաբերյալ բոլոր փաթեթները։
????2021թ․ առաջին աշխատանքային օրվանից սկսած, համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, մասնագետներին հնարավորություն կընձեռնվի թեստային տարբերակի վրա իրականացնել չափագրման տվյալների մուտքագրման փորձնական աշխատանքներ։
 

Աղբյուրը՝
cadastre.am

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US