Հին կայք

ՀՀ անշարժ գույքի շուկան 2021թ երրորդ եռամսյակում

12.11.2021

Այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում անշարժ գույքի, այդ թվում ՝ հողերի առուվաճառքի գործարքները նվազել են 2,2 տոկոսով։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։ Մինչդեռ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հակառակն է փաստում։ Նրա տվյալներով՝ անշարժ գույքի առուվաճառքն ավելացել է։ Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ՝ անշարժ գույքի շուկայի ակտիվացումը փոխկապակցված է երկրի տնտեսական ակտիվության հետ։ «Երբ երկրում տեղի է ունենում տնտեսական վիճակի կայունացում, համապատասխանաբար, անշարժ գույքի շուկայում նկատվում է դրական դինամիկա։ Նախորդ տարի որոշ ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում գնանկում եղավ, բայց այս տարվա սկզբին գները կայունացան։ Սրանք խոսուն թվեր են և ցույց են տալիս ՀՀ տնտեսության ակտիվ իրավիճակը»,- մատնանշեց նա։ Համաձայն վիճակագրության՝ գործարքների նվազումն ու շուկայում գնանկումը հատկապես նկատելի է Սյունիքի մարզում: Կադաստրի կոմիտեի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սյունիքում շանշարժ գույքին առքուվաճառքի գործարքների նվազում կապված է հետպատերազմյան շրջանի անվտանգային խնդիրներով: Սուրեն Թովմասյանի կարծիքով՝ Սյունիքում անշարժ գույքի գնանկումն ու գործարքների նվազումը պայմանավորված չէ միայն անվտանգային հարցերով:

Նրա խոսքերով՝ մարզերում երբեմն անշարժ գույքի շուկաներում ակտիվացում է գրանցվում, իսկ որոշ ժամանակ անց հնարավոր է հակառակ գործընթացը տեղի ունենա։ «Մեզ մոտ հիմա ամենաակտիվը Կոտայքի մարզն է․ այնտեղ առկա են լայնածավալ ներդրումային ծրագրեր։ Սյունիքի մարզում էլ են ներդրումային ծրագրեր սպասվում, դրանք այժմ քննարկման փուլում են։ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությունն է ընթացքի մեջ։ Երբ այդ ներդրումները կյանքի կոչվեն, անշարժ գույքի շուկան կբարելավվի»,- ներկայացրեց Թովմասյանը։ Այդուհանդերձ, թեև հանրապետությունում անշարժ գույքի շուկայի առուվաճառքի գործարքները նվազել են, բայց պարզվում է՝ եղած գնորդների մեծ մասն էլ օտարերկրացիներ են։ Եվ այսպես, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ավելացել են օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնումները։ Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առուվաճառքի 1242 գործարք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 981 գործարքի փոխարեն։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծում է՝ երբ օտարերկրյա քաղաքացին մեր հանրապետությունում անշարժ գույքի սեփականատեր է դառնում, այն վկայում է, որ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում։ «Այն երկրները, որոնք օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ են դառնում, այդտեղ մշտապես անշարժ գույքի շուկան ակտիվանում է՝ արձանագրելով գործարքների քանակի աճ։ Հայաստանն օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ է»,- հավաստիացնում է անշարժ գույքի շուկայի պատասխանատուն։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օտարերկրացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները, հաջորդը ԱՄՆ-ի բնակիչներն են, որից հետո՝ իրանցիները։

Աղբյուրը՝

armeniatoday.news


 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US