Ձեռքերի և մատների օգնությամբ բնավորությունը որոշող թեստ

09.04.2015

Թեստ, որը մատների և ձեռքերի դասավորության օգնությամբ կորոշի ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը:

1. Անցկացրեք մատներն իրար մեջ, ինչպես ցույց է տրված նկարում.

Եթե վերևում հայտնվեց աջ ձեռքի բութ մատը, գրանցեք 2 բալ, եթե ձախինը՝ 1 բալ:

2. Նշան բռնեք անտեսանելի թիրախին, փակելով մեկ աչքը.

Եթե բաց մնաց ձախ աչքը՝ գրանցեք 1 բալ, եթե աջ՝ 2:

3. Խաչեք ձեռքերը կրծքին և ուշադրություն դարձրեք, որ ձեռքն է գտնվում վերևում.

Եթե վերևում ձախ ձեռքն է՝ գրանցեք 2, եթե աջը՝ 1:

4. Փորձեք ծափահարել.

Եթե վերևում ձախ ձեռքն է՝ գրեք 1, եթե աջը՝ 2:

 

Բոլոր ստացված թվերը գրեք իրար կողք և նանեք արդյունքները.

«2222»

100 տոկոսանոց աջլիկ: Կայուն բնավորության տեսակ: Պահպանողականություն: Խուսափում է յուրաքանչյուր կոնֆլիկտերից՝ ոչ կոնֆլիկտային մարդ:

«2221»

Ձեր մոտ ամենավառ արտահայտված բնավորության գիծն է՝ ծայրահեղ անվճռականություն:

«2212»

Դուք շատ մարդամոտ եք և կարող եք լեզու գտնել գրեթե յուրաքանչյուրի հետ:

«2111»

Դուք անկայուն բնավորություն ունեք: Ամեն ինչ անում եք ինքնուրույն և ուրիշներին օգնությանը չեք սպասում:

«2211»

Հազվադեպ հանդիպող համադրություն: Դուք մարդամոտ և շփվող եք:Հաճույքով եք գնում կոնտակտի, բայց միևնույն ժամանակ ունեք շատ փափուկ բնավորություն:

«2122»

Վերլուծական միտք և փափկություն: Դուք ամեն ինչին զգուշությամբ ենք մոտենում: Ձեզ մոտ նկատվում է որոշակի սառնություն շրջապատի հանդեպ:

«2121»

Ամենահազվագյուտ համադրությունը:Անպաշտպանություն: Շուտ եք ընկնում մարդկանց ազդեցության տակ:

«1112»

Դուք էմոցիոնալ եք, լի էներգիայով և վճռականությամբ:

«1222»

Բնավորության հաճախակի հանդիպող տեսակ: Դուք էմոցիոնալ եք, բայց կյանքի հարցերում չի հերիքում համառությունը և հաստատակամությունը: Շուտ եք ենթարկվում մարդկանց ազդեցությանը:

«1221»

Էմոցիոնալություն, համառության անբավարարություն, փափկություն և միամտություն:

«1122»

Մարդամոտ, ընկերասեր անձնավորություն եք, բայց միևնույն ժամանակ միամիտ և հասարակ: Ունեք շատ հետաքրքրություններ, բայց բոլորի համար ժամանակը չի բավականացնում:

«1121»

Մարդկանց շատ եք վստահում և ունեք փափուկ բնավորություն: Ամենայն հավանականությամբ դուք ստեղծագործ բնույթ ունեք:

«1111»

100 տոկոսանոց ձախլիկ: Դուք ծայրահեղ ոչ պահպանողական եք: Ստեղծագործականը ձեր կյանքում վերջին տեղ չի գրավում: Շատ բաներին ոչ ստանդարտ եք մոտենում: Ուժեղ էմոցիաներ, ընդգծված անհատականություն և էգոիզմ: Դուք համառ եք և եսասեր, բայց դա չի խանգարում ձեզ ապրել:

«1212»

Դուք ուժեղ ոգով մարդ եք: Հասնում եք յուրաքանչյուր դրված նպատակին:

«1211»

Փակ մարդ եք, ընկերներ դժվար եք գտնում: Բայց ուժեղ եք ոգով: Դրված նպատակներին հասնելու համար, դժվար ինչ-որ մեկը կարողանա ձեզ «կոտրել»:

«2112»

Թեթև բնավորություն ունեք, հեշտությամբ կարողանում եք նոր ընկերներ գտնել: Հաճախակի եք փոփոխում հետաքրքրությունները:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US