Նախարար. Հայաստանի տնտեսական ցուցանիշը վատագույնը չի

10.04.2015

Հայաստանի տնտեսական ցուցանիշը հեռու է վատագույնը լինելուց։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նրա խոսքով, եթե արտահանման աճով, տնտեսական ակտիվությամբ եւ ազգային արժույթի կայունության ցուցանիշներով Հայաստանը համեմատենք այլ երկրների հետ, ապա կհամոզվենք, որ Կառավարությունը բավական լուրջ աշխատանք է տանում։

Նշենք, որ 2014թ. Հայաստանի տնտեսական աճը  կազմել է 3.4 տոկոս։ Նոյեմբերին Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացավ 16.6 դրամով՝ հասնելով 435,17 դրամի, իսկ դեկտեմբերին՝ 527.2 դրամի։ Հունվարի կեսից փոխարժեքը կայունացավ 470-480 դրամի սահմաններում։ Այս պահին մեկ ԱՄՆ դոլարն արժի 475 դրամ։

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US