Թուրքիան շոկի մեջ է ընկել Հռոմի Պապի հայտարարությունից հետո. թուրքական մամուլ

13.04.2015

Թուրքական մամուլն անմիջապես արձագանքնել է Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի հայտարարությանը:

Թուրքական Hurriyet-ը գրել է, որ Հռոմի Պապը արտասանեց Թուրքիայի համար ոչ ցանկալի բառը՝ 1915-ի իրադարձությունները կոչելով ցեղասպանություն:

Թուրքական Haber tuar կայքը Հռոմի Պապի հայտարարության մասին լուրը վերնագրել է. Խաչակրաց քեն Թուրքիայի դեմ:

Թուրքական Beyazgazete-ն գրել է, թե Հռոմի Պապը խիստ կատաղեցրել է Անկարային եւ համապատասխան արձագանք կստանա:

Թուրքական Avrupa Bulteni կայքը լուրը վերնագրել է. Հռոմի Պապի ելույթը վիճաբանությունների առիթ է տալու:

Թուրքական Haberler-ը Հռոմի Պապի ելույթը Թուրքիայի համար շոկային է համարել:

Թուրքական Posta պարբերականն իր ցնցող լուրերի շարքում տեղադրել է Հռոմի Պապի հայտարարությունը՝ այն վերնագրելով. Հռոմի Պապը հայտարարել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է կատարվել:

Haber Azim-ը եւս անդրադարձել է՝ շեշտելով, որ Հռոմի Պապը եւս տեր կանգնավ Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին:

Sabah-ն իր գլխավոր էջում է տեղադրել հիշյալ լուրը՝ պնդելով, որ Հռոմի Պապի ելույթը մեծ հակազդեցություն է ունենալու Թուրքիայում:

Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Պապի կողմից հատուկ պատարագ է անցկացվել: Հռոմի Պապն իր խոսքում նշել էր, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել: Այս արտահայտությունը կատաղեցրել է թուրքական իշխանություններին:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US