ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 480.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.92 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 752.86 դրամ (նվազել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.70 դրամ (աճել է 0.23 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 254.5 դրամ, ոսկին՝ 18,422.51 դրամ, պլատինը՝ 17,533.47 դրամ:
Մայիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482.5 դրամ:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US