ՎԶԵԲ-ը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 1,5 տոկոս նվազում 2015 թվականին

15.05.2015

2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 1,5 տոկոսով։  Այդ մասին ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսման մեջ, որը հրապարակվել է մայիսի 14-ին։ Կանխատեսումն անսպասելի է, քանի որ 2014թ. Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,4 տոկոս։ 2016 թվականի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է 1 տոկոսի աճ։

ԱՊՀ-ի գծով կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն՝ Ռուսաստանում տնտեսական ռեցեսիայի պատճառով։ Ուկրաինայում ՀՆԱ անկումը կանխատեսվում է 7,5 տոկոս, Ռուսաստանում՝ նվազելու 4,5 տոկոս։ Վրաստանի եւ Ադրբեջանի համար կանխատեսվել է ՀՆԱ աճ՝ 2,3 եւ 1,5 տոկոս համապատասխանաբար։ Թուրքիայի համար կանխատեսվել է 3 տոկոս աճ, թե 2015-ին, թե 2016-ին։ 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US