Հայաստանում բնակարանների գներն ապրիլին դինամիկա չեն արձանագրել (գրաֆիկ)

05.06.2015

Ապրիլին բնակարանների գները կրկին առանձնացան դինամիկայի գրեթե լիարժեք բացակայությամբ: Ամեն դեպքում, այդպիսի եզրահանգում կարելի է անել Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած հերթական պաշտոնական տեղեկատվութունից:

Մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով ամենամեծ «թանկացումն» արձանագրվել է Երեւանի ծայրամասային Նուբարաշենում: Այն ամենափոքր տարածքը, բնակիչների թիվն ու բնակֆոնդն ունի: Այստեղ բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 1.100 դրամով: Դրան 500 դրամ աճով հետեւում են Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

Համեմատաբար բնակարաններով շրջաններում (Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն) «միջին գներն» արդեն երկար ժամանակ անփոփոխ են: Սակայն նույնիսկ այդ աննշան (կամ զրոյական) աճը տեղի է ունենում պհանջարկի կրճատման ֆոնին:

Շուկայական տնտեսության պայմաններում, այսպիսի իրավիճակում հարկ էր բնակարանների էժանացում ակնկալել: Սակայն, դատելով պաշտոնական վիճակագրությունից, գներն աճում են: Կրիայի տեմպերով, բայց աճում են:

«Դրամային» գները դոլարի վերածելու դեպքում արդեն անկում ենք ստանում (դիտել աղյուսակը): Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի շուկայում շատ գնորդներ եւ վաճառողներ գործարքները հենց դոլարով են կատարում: Այդ պատճառով, իրական կարելի է համարել հենց դոլարով արտահայտված գները:

Բայց արդյո՞ք դոլարով արտահայտված պաշտոնական գներն իրականությունն են արտացոլում: Դժվար թե, քանի որ դրանք ընդամենը դրամով գների արհեստական «դինամիկայից» են առաջացել, որը «մշակել է» Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US