ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ չնայած միջագային վարկանշային կազմակերպություններ բացասական կանխատեսումներին Հայաստանի կառավարությունը 2015թ. կապահովի բյուջեով նախատեսվող 4.1 տոկոս աճը:
«Հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4.5 տոկոս է կազմել, անկում գրանցվել է միայն ապրանքաշրջանառության ոլորտում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Միջազգային կառույցները բոլորը բացասական գնահատական էին տալիս, եւ մենք իրենց հորդորեցինք, որ չշտապեն: 2015 թվականի բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս տնտեսական աճ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ երկրորդ կիսամյակում մեր տնտեսությունն ավելի ակտիվ է լինելու, մեր թիմը նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անելու է, որ այդ տնտեսական աճը ապահովենք մինչեւ տարեվերջ»,- այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրիում լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը չմեկնաբանեց առաջին կիսամյակում գրանցված հարկահավաքության ցուցանիշի անկումը: Լրագրողի դիտարկմանը, որ առաջին կիսամյակում հարկերի հավաքագրման ցուցանիշը նվազել է մոտ 15 տոկոսով, վարչապետը պատասխանեց. «Մեր գերնպատակը չէ, որ հարկեր հավաքենք, եթե դրանք չկան, մեր նպատակն է ստվերը վեր հանել եւ բոլորին պարտադրևել վճարել»:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US