Երեւանը կարող է դառնալ ոսկերչական արդյունաբերության համաշխարհային հայկական բորսա, եթե նվազեցվեն ոլորտային առևտրի հարկերն ու մաքսատուրքերը:
Այդպիսի կարծիք հայտնեց Թաիլանդում բնակվող հայ ոսկերիչ, Zorab Creation ընկերության սեփականատեր Զոհրաբ Իստանբուլյանը:
«Դուբայը պատահական չէ, որ դարձել է աշխարհի ոսկերչական առեւտրի կենտրոն. այնտեղ հարկերն ու տուրքերը իջեցրին: ԱՅստեղ էլ այդպես կլինի, աշխարհի հայ ոսկերիչները իրենց ապրանքը կբերեն ու այստեղ կվաճառեն», - նշեց նա:
Դրանից ողջ Երեւանում կակտիվանա գործարարությունը, ներառյալ սպասարկող աոլորտներն ու անշարժ գույքի շուկան:
«Կառավարությունը կարող է մտածել՝ 32% գանձի (ԱԱՀ + մաքսատուրք - խմբ), ու երկրում քիչ ծախվի, կամ էլ սարքի 5% ու շատ ծախվի, երկիրն էլ շահի», - հավելեց նա:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US