Առանձնատունը գտնվում է Կենտրոն համայնքում, Ալեք Մանուկյան փողոցի մոտ, մոտ է Վերնիսաժին․
Առանձնատունը երկհարկանի է, ունի նաև վերնահարկ։ Տունը հարմարավետ է, բաժանված է առանձին սենյակների։
Ունի մեծ և կանաչապատ բակ, երկու ընդարձակ պատշգամբ, ինչպես նաև ջեռուցման համակարգ։
Տեղանքը և կառուցվածքը թույլ են տալիս օգտագործել այն նաև որպես հյուրատուն.
Կենտրոնում ՝ Կոնյակի գործարանի ետնամասում վաճառվում է նորակառույց երկհականի առանձնատուն։ Շինությունը 2018 թվականի է։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 320քմ, տան մակերեսը ՝ 220։ Ունի 2 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր զգեստասենյակով և սանհանգույցով, առանձին խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ, 2 բաց պատշգամբ, 1 հարմարավետ տեռաս, սանհանգույց և չորանոց։ Առանձնատունը ունի բարեկարգ բակային հատված, 2 և ավել մեքենաների համար նախատեսված կայանատեղի։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա՝ Ձորափի փողոցում վաճառվում է շքեղ առանձնատուն: Ընդհանուր հողի մակերեսը՝ 916քմ, տան մակերեսը՝ 493քմ, առկա է օժանդակ շինություն՝ լողավազան և շոգեբաղնիք ընդհանուր 137քմ մակերեսով: Տարածքը ամբողջությամբ պարսպապատ և կանաչապատ է, առկա է անվտանգության համակարգ: Տան 1ին հարկում առկա է մեծ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ (կարող է ծառայել որպես ննջասենյակ), 2րդ հարկում՝ 4 ննջասենյակ: Տան հատակը մարմարից և մանրահատակից է՝ տաքացվող: Տան հովացում և ջեռուցումը կատարվում է ֆանկոլային համակարգով: Տան -1 հարկում առկա է հանգստյան գոտի, ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար: Բակի որոշ հատված՝ այդ թվում ավտոտնակի հատակը տաքացվող են: