Կոդ 2662,
Վաճառվում է վերանորոգված նորակառույց թաունհաուզ Ավանում։
Թաունհաուզը նոր է վերանորոգվել և բնակեցված չի։
1-ին հարկում ավտոտնակն է և խորդանոցը։
2-րդ հարկ- լուսավոր արևոտ հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 1 ննջարան։
3-րդ հարկ- 2 ննջարան, որոնցից մեկն իր սանհանգույցով է, սանհանգույց, երկու ննջարաններն էլ ունեն պատշգամբներ։
Տանիքը հարթ է, տանիքում կա էլեկտրաէներգիա, ջրագիծ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ, հատակը ջեռուցվում է։
Բակում կա տաղավար ջրագծով։
Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Երևանի ամենաանաղմուկ և մաքուր թաղամասում : Բնակելի 450 քմ մակերեսով և 650 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխման համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրահատակ: 1-ին հարկում կա ժամանցի սենյակ , 1 սանհանգույց, շոգեբաղնիք և խորդանոց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց,2 հատ բաց պատշգամբ, 1 աշխատասենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում կա լվացքատուն, 3 ննջասենյակ` սանհանգույցներով, զգեստասենյակներով և պատշգամբներով: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն:
Ավան համայնքի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի` նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 200 քմ (յուր. հարկը` 100 քմ), հողատարածքը` 200 քմ: Շինությունը երեսպատված է գեղեցիկ քարով։ Առկա է մշտական (Կաթնաղբյուրի) ջուր, երաֆազ հոսանք: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, բոլոր կոմունիկացիաներն առկա են:Սենյակները ընդարձակ են և լուսավոր: Թաղամասը արագ կառուցվում է, շուրջը առանձնատներ են: Տեղադրված է արևային կայան, որը տարեկան ապահովվում է ավելի քան 600.000 դրամի չափով հոսանք։ Վաճառվում է ամբողջ գույքով:
Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր հատվածում ՝ Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն, հողի մակերեսը 1000 քմ , տան մակերեսը՝ 575 քմ։ Առանձնատունն ունի մեծ նախասրահ , ընդարձակ հյուրասենյակ , խոհանոց , 4 ննջասենյակ , 4 սանհանգույց , 2ավտոտնակ: Տունը կառուցված է բացառապես բարձր որակի նյութերով։
Վաճառվում է կապիտալ նորոգված երկհարկանի նորակառույց առանձնատուն Ավանում՝ Պարույր Սևակ թաղամասում։ Անմիջապես կանգառի մոտ։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 760քմ, տան մակերեսը՝ 220քմ։ Ունի 3 ննջասենյակ , ընդարձակ հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Ունի գեղեցիկ կանաչապատ, ընդարձակ բակային հատված։
Ավանի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի արտաքին և ներքին յուրահատուկ գրավչությամբ կառուցված գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի` 315 քմ մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով։ Բակում կան կից շինություններ` 62 քմ մակերեսով 4 մեքենայի ավտոտնակ և միջոցառումներ անցկացնելու սրահ: Առանձնատունն ունի բարձրորակ նորոգում, ինտերիերն իրականացվել է էկոլոգիապես մաքուր նյութերով, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր պատուհանների տակ առկա են մարտկոցներ, 1-ին հարկում հատակը տաքացվող է: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք գույքով, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, փակ ավտոկայանատեղի, որն ունի մուտք նաև տնից: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ` պատշգամբներով, 2 սանհանգույց: : Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են (ջուր, հոսանք, գազ, կոյուղի)
Առանձնատան վաճառք Ավանում՝ Աճարյան փողոց։ Գազպրոմի հարևանությամբ ։ Հողի մակերեսը կազմում է՝ 435քմ, տան մակերես՝ 226քմ։ Առանձնատունը երկհարկանի է ՝ կիսակառույց։
Առանձնատունը գտնվում է Ավան համայնքի ամենաբանուկ հատվածներից մեկում։Առանձնատան մակերեսը կազմում է 185 քմ։Ունի 4 ննջասենյակ։3 սանհանգույց։Փոքրիկ բակ որտեղ առկա է զրուցարան և մանղալ։Տունը բնակեցված է եղել,այս պահին ընդանում են վերանորոգման թարմացման աշխատանքներ։Վաճառվում է առանց գույքի և տեխնիկայի։
Վեց սենյականոց,երկու հարկանի քարե տուն:Երկաթյա սահող դարպաս, բելառուսական ալյումինե ջերմակամրջակով դռներ, պատուհաններ, մետաղապլաստե մեծ ապակիներով վիտրաժներ:Ունի նկուղ,ինչպես նաև բակում գտնվում են կաթսայատուն և առանձին մեծ սենյակ:Առկա է քարե պարիսպ, պտղատու ծառեր:Սեփականաշնորհված է:
Վաճառվում է առանձնատուն Ավան Աբովյան թաղամասում ։ Առանձնատունը կապիտալ վերանորորգված է, ունի բոլոր հարմարությունները։ Ունի գեղեցիկ ընդարձակ այգի, մեծ լողավազան։ Նաև առաձնատան տարածքում կա հյուրատուն , որը նույնպես վաճառվում է առանձնատան հետ միասին
Վահագնի թաղամասում վաճառվում է ընդհանուր 390 ք․մ բնակելի մակերեսով առանձնատուն , հողատարածքի մակերեսսը ՝ 650 ք․մ է ։ Առանձնատունը ունի մեկ հիմնական , մեկ մանսարդային և մեկ նկուղային հարկեր ։ Առաջին հարկում առկա է նախասրահ , ընդարձակ հյուրասենյակ , առանձին խոհանոց , հյուրերի համար նախատեսված սանհանգույց և մեկ ննջասենյակ ՝ սանհանգույցով և զգեստասենյակով , երկրորդ հարկում ՝ 3 ննրասենյակ , որոնցից 2-ը իրենց զգեստասենյակով և 1 սանհանգույց ։ Բակը բարեկարգ է , կանաչապատ , կան պտղատու և դեկորատիվ ծառեր , առկա է նաև տերասսա և 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ ։