Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց փողոցում վաճառվում է մեկ հարկանի յուրօրինակ առանձնատուն Վաճառքն իրականացվելու է ԱՄԲՈՂՋ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ հետ միասին Հողատարածքի մակերեսը կազմում է 900 ք/մ Բնակելի մակերեսը՝ 500 ք/մ Հիմնանորոգված է բարձրորակ նյութերով Ջեռուցման և հովացման անհատական համակարգ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժային պատուհաններ Շքեղ, կանաչապատ բակային հատվածում առկա է՝ Ընդարձակ տաղավար Ամառային խոհանոց Մեծ լողավազան Դեկորատիվ ծառեր Հարևանությամբ են գտնվում բոլոր կոմունիկացիոն հարմարությունները
Վարձակալության է տրվում մոդեռն-դասական ոճով կառուցված եռահարկ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 550 քմ է, հողատարածքը՝ 1050 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահաակովվ և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից և մի քանի բաց պատշգամբներից` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն:
Վարձով տրվում է երկարաժամկետ ընդհանուր 535 քմ մակերեսով մոդեռն ոճով կառուցված շքեղ առանձնատուն: Առանձնատունն ունի մեծ նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 5 սանհանգույց, հանգստյան սենյակ, մի քանի բաց պատշգամբ, ընդարձակ տերասսա, 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, ինչպես նաև լողավազան: