Վարձակալության է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 312 քմ է, հողատարածքը՝ 751քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US