Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում, Կենտրոնում։ 52 մ² է, գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։
Բնակարանը լիովին նոր վերանորոգված է։ Ունի 1 լիարժեք և մեկ փոքր ննջասենյակ, բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով դեպի փողոց։
Բնակարանում առկա է ամեն ինչ բնակվելու համար։ 1 սանհանգույց։
Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան Կենտրոնում, Պուշկինի փողոցում։ Ընդհանուր մակերեսը 130 մ² է, գտնվում է 5-հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը լուսավոր է և ընդարձակ։
Բնակարանում կա գեղեցիկ և հետաքրքիր վերանորոգում։ Առաստաղները բարձր են, ունի մեծ ննջասենյակներ և առանձին, ընդարձակ խոհանոց։ Հատակը բնական փայտից է։
Ունի 2 սանհանգույց և 2 բաց պատշգամբ։ Պատշգամբներից մեկը նայում է դեպի փողոց, մյուսը՝ դեպի բակ։ Հագեցած է ջեռուցման և հովացման համակարգերով։