Վարձակալության է տրվում շքեղ և ընդարձակ 5 սենյականոց բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Պուշկինի փողոցում, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 194 քմ է։ Գտնվում է նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում՝ 9 հարկանի շենքում։ Բնակարանն ունի ընդարձակ և լուսավոր սենյակներ, հարմարավետ հատակագիծ, 3 սանհանգույց, 3 մետր առաստաղի բարձրություն և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը վերանորոգված է, կահավորված և ապահովված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։ Առկա են ջեռուցման համակարգ, գազ, օդորակիչ, ինտերնետ, վերելակ և անվտանգության համակարգ։ Գտնվում է քաղաքի ամենապահանջված հատվածներից մեկում՝ զբոսայգիների, ռեստորանների, սրճարանների և անհրաժեշտ ենթակառուցվածքների հարևանությամբ։ Հիանալի տարբերակ է բարձրակարգ և հարմարավետ բնակություն նախընտրողների համար։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US