Կոդ 5691,
Վարձակալության է տրվում վերանորոգված բնակարան Արգիշտի փողոցում նորակառույց շենքում։
Բնակարանն ունի արևոտ լուսավոր հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, նախասրահ։
Բնակարանի ջեռուցումը և հովացումը օդորակչի միջոցով է։
Վարձավճարը 250000 ՀՀ դրամ է, կարճաժամկետ վարձակալության դեպքում արժեքը կքննարկվի։
բնակարան քաղաքի կենտրոնում ՝ Ամիրյան փողոցում, գտնվում է 10 հարկանի շենքի 10-րդ հարկում , ունի 50 ք․մ․ մակերես, վերանորոգված է , ունի արևկող դիրք, բաց պատշգաբմ։
Կոդ 23788 Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Վերին Անտառային փողոցում: Բնակարանը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 70 ք.մ.: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով:
Բնակարանը գտնվում է պետհամալսարանին կից՝ համալսարանական դասախոսների շենքում, գեղեցիկ, խնամված այգի, մեծ խաղահրապարակ ու զրուցարաններ, բարեկարգ շքամուտքեր: Շենքը քրից է՝ երկաթբետոնյա ծածկերով, առաստաղի բարձրությունը 3 մետր: Բնակարանը 2011թ.-ին կապիտալ վերանորոգվել է եվրոպական ներկանյութերով, հատակները՝ բարձրակարգ սալիկներով և կաղնու մանրահատակ, կաղնու փայտից դռներով, պատշգամբի դուռը և պատուհանները եվրոպական մետաղապլաստից, մուտքի դուռը երկաթյա է՝ կաղնեփայտե երեսպատումով, շուրջօրյա գազ, լույս և ջուր, ջեռուցման lamborghini կաթսա, օդորակիչ, սառնարան, լվացքի մեքենա, սալօջախ, միկրոալիքային վառարան, միքսեր, խոհանոցային այլ պարագաներ: Ամբողջությամբ կահավորված է՝ ներկառուցված ծավալուն պահարաններով, գրասեղան-գրադարակներով, երկտեղանոց մահճակալ՝ որակյալ ներքնակ-բարձերով, կոմոդ, տումբաներ, բազմոց, բազկաթոռ և աթոռներ, նաև անկողնային պարագաներ