Կոդ 2662,
Վաճառվում է վերանորոգված նորակառույց թաունհաուզ Ավանում։
Թաունհաուզը նոր է վերանորոգվել և բնակեցված չի։
1-ին հարկում ավտոտնակն է և խորդանոցը։
2-րդ հարկ- լուսավոր արևոտ հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 1 ննջարան։
3-րդ հարկ- 2 ննջարան, որոնցից մեկն իր սանհանգույցով է, սանհանգույց, երկու ննջարաններն էլ ունեն պատշգամբներ։
Տանիքը հարթ է, տանիքում կա էլեկտրաէներգիա, ջրագիծ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ, հատակը ջեռուցվում է։
Բակում կա տաղավար ջրագծով։
Վաճառվում է առանձնատուն Երևանում՝ Դավթաշեն վարչական շրջանում, Գևորգյան փողոցում։ Տունը երկհարկանի է և ունի 4 սենյակ։ Ընդհանուր բնակելի մակերեսը կազմում է 229 քառակուսի մետր, իսկ հողատարածքը՝ 246 քառակուսի մետր։ Առկա է 2 սանհանգույց։
Առանձնատունը մոնոլիտ կառուցվածք ունի, նորակառույց է և առանձնանում է 3 մետր առաստաղի բարձրությամբ։ Գույքը գտնվում է զրոյական վիճակում, ինչը հնարավորություն է տալիս նոր սեփականատիրոջը կազմակերպել ներքին հարդարումը իր նախընտրությամբ։
Տունն ունի նաև նկուղային հարկ (-1), արևկող է և ունի գեղեցիկ տեսարան։ Գտնվում է ճանապարհամերձ հատվածում, տարածքը պարսպապատ է, առկա է դարպաս և երկաթյա մուտքի դուռ։
Ընդարձակ 4 սենյականոց թաունհաուս քաղաքի ամենա անաղմուկ թաղամասերից մեկում, վերանորոգումը վերջերս է ավարտվել և օգտագործվել են բացարձակ բարձր որակի նյութեր։ Առաջին հարկում Հյուրասենյակն է բավականին ընդարձակ և խոհանոցի հետ միացված, կա ելք դեպի տան հետնամաս որտեղ փոքրիկ բակ ունենք և հանգստի զոնա։ Երկրորդ հարկում 3 ննջասենյակ, սանհանգույց և լոգարան։ Վաճառքի արժեքը ներառում է ամբողջ կահույքը և տեխնիկան։