Վաճառվում է երկու հարկանի առանձնատուն Երևան քաղաքի Էրեբունի համայնքում։ Տան ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ, հողատարածքը՝ 700 քմ։ Առանձնատունը նորակառույց է, քարե կառուցմամբ, առաստաղի բարձրությունը՝ 3.0 մետր։ Ունի 5 սենյակ և 2 սանհանգույց։ Տունը վերանորոգված է, ունի հարմար և ֆունկցիոնալ պլանավորում։ Ընդարձակ և հարմարավետ տարբերակ է՝ ինչպես բնակության, այնպես էլ ներդրման համար։
Ավան համայնքի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի` նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 177 քմ , հողատարածքը` 261քմ: Շինությունը երեսպատված է գեղեցիկ քարով։ Առկա է մշտական (Կաթնաղբյուրի) ջուր, հոսանք: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, բոլոր կոմունիկացիաներն առկա են: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից, ունի 1 բաց պատշգամբ, 2 խորդանոց: Սենյակները ընդարձակ են և լուսավոր:Ունի ավտոտնակ ինչպես նաև բակային հատված և զրուցարան։ Թաղամասը արագ կառուցվում է, շուրջը առանձնատներ են:Վաճառվում է ամբողջ գույքով:
Վաճառվում է երկհարկանի առանձնատուն Երևանի Ավան վարչական շրջանում՝ Պարույր Սևակ թաղամասում։ Հողատարածքի մակերեսը 380 մ² է, բնակելի մակերեսը՝ 126 մ²։ Տան մեջ կա 3 առանձին ննջասենյակ։
Առկա է նաև ընդարձակ հյուրասենյակ և առանձին խոհանոց։ Սանհանգույցները 2-ն են։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է և ամբողջությամբ պատրաստ բնակության։
Առկա է բարեկարգ բակ։ Տունն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։