Կոդ 6058,
Վարձակալության է տրվում դիզայներական ոճով նոր վերանորորգված բնակարան Սարյան փողոցում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ՝ բացվածքով դեպի բաց պատշգամբ, խոհանոց՝ միացված հյուրասենյակին, առանձին ննջարան բաժանումով կիսավիտրաժային պատուհաններով՝ որով ապահովված է և ցերեկային լուսավորություն և օդափոխությունը, սանհանգույց։
Առկա է ջեռուցման համակարգ, օդորակիչ։
Բնակարանը համալրված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով։
Վարձավճարը 330000 ՀՀ դրամ է։
Կոդ 23503 Վարձակալության է հանձնվում 2 սենյականոց բնակարան՝ Հերացու փողոցում։ Բնակարանը գտնվում է 7 հարկանի շենքի 5-րդ հարկում, ընդհանուր մակերեսը կազմում է 55 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված բոլոր կոմունալ հարմարություններով։
Բնակարանը գտնվում է պետհամալսարանին կից՝ համալսարանական դասախոսների շենքում, գեղեցիկ, խնամված այգի, մեծ խաղահրապարակ ու զրուցարաններ, բարեկարգ շքամուտքեր: Շենքը քրից է՝ երկաթբետոնյա ծածկերով, առաստաղի բարձրությունը 3 մետր: Բնակարանը 2011թ.-ին կապիտալ վերանորոգվել է եվրոպական ներկանյութերով, հատակները՝ բարձրակարգ սալիկներով և կաղնու մանրահատակ, կաղնու փայտից դռներով, պատշգամբի դուռը և պատուհանները եվրոպական մետաղապլաստից, մուտքի դուռը երկաթյա է՝ կաղնեփայտե երեսպատումով, շուրջօրյա գազ, լույս և ջուր, ջեռուցման lamborghini կաթսա, օդորակիչ, սառնարան, լվացքի մեքենա, սալօջախ, միկրոալիքային վառարան, միքսեր, խոհանոցային այլ պարագաներ: Ամբողջությամբ կահավորված է՝ ներկառուցված ծավալուն պահարաններով, գրասեղան-գրադարակներով, երկտեղանոց մահճակալ՝ որակյալ ներքնակ-բարձերով, կոմոդ, տումբաներ, բազմոց, բազկաթոռ և աթոռներ, նաև անկողնային պարագաներ