Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Երևանի Փոքր Կենտրոնում՝ Ագաթանգեղոսի փողոցում, Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով։
Բնակարանի ընդհանուր մակերեսը 50 մ² է։ Բնակարանը ամբողջությամբ վերանորոգված է, կահավորված և ապահովված հարմարավետ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները՝ գազ, ջուր և էլեկտրաէներգիա։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենահարմարավետ և կենտրոնական հատվածներից մեկում։ Հանրապետության հրապարակը գտնվում է ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Մոտակայքում են «Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանները, ինչպես նաև սուպերմարկետներ, խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և մայրաքաղաքի բազմաթիվ տեսարժան վայրեր։
Վարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան «Գլենդել Հիլզ» բնակելի համալիրում՝ Կենտրոն վարչական շրջանում, Արգիշտի փողոցում, Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Բնակարանն ունի գեղեցիկ բաց պատշգամբ՝ Արարատ լեռան հիասքանչ տեսարանով։ Ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ գազ, անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ։
Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից և քաղաքի հիմնական տեսարժան վայրերից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։
Հիանալի տարբերակ է հարմարավետ և կենտրոնական բնակավայր փնտրողների համար։