Հին կայք

Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ

06.02.2018

1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Այդ փոփոխություններն իրենց գագաթնակետին հասան 30-40-ական թվականներին: Փակվեցին եկեղեցիները, հալածվեցին Սովետական միությանը դեմ գնացող արվեստագետները, գնդակահարվեցին Ստալինին հայհոյող մտավորականները:

Քրիստոնյա Հայաստանի համար ամենածանր հարվածներից մեկը եկեղեցիների փակումն էր: Երևանում սկսեցին մեկը մյուսի հետևից քանդել եկեղեցիներ, որոնք իրարից տարբերվող ու ճարտարապետական հրաշալի լուծումներով կառուցված եկեղեցիներ էին:

Քչերը գիտեն, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում ժամանակին եղել է Գեթսեմանի մատուռը, որը Հին Երևանի ամենանշանավոր կառույցներից մեկն էր: Մատուռի տարածքում եղել է Հին Երևանի գերեզմանոցը:

1926 թվականին Երևանում թատերական դահլիճով Ժողտուն կառուցելու որոշում է ընդունվում: Օպերայի կառուցման համար ընտրվում է այն տարածքը, որտեղ Գեթսեմանի մատուռն էր: Քանդվում է մատուռը, որպեսզի տեղում կառուցվի Օպերայի շենքը: Կան փաստեր, որ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր մատուռն այլ տեղ կառուցել, սակայն քարերի կորստի պատճառով մատուռը չի վերակառուցվում:

Այդպես չի վերակառուցվում Գեթսեմանի մատուռը, քանդվում ու փոշիանում է Երևանի կենտրոնում կառուցված «Սուրբ Աննայի» ուղղափառ, ինչպես նաև Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիները: Փակվում են գյուղերի ու քաղաքների եկեղեցիներն ու մատուռները, գնդակահարվում են Սովետական միության «թշնամիները»: Այս ամենից մնում են միայն պատմական փաստերն ու հրաշքով փրկված լուսանկարները, որոնք անկախության սերնդին ուսուցանում են, որ 1 դար առաջ Օպերայի տարածքում եղել է Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը:

Նյութի աղբյուր՝newspress.am

Անշարժ գույքը Հայաստանում

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US