Մալիբու այգու հարևանությամբ՝ Արամի փողոցում վաճառվում է կապիտալ վերանորոգված և կահավորված բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 113,5 քմ , ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Ունի վիտրաժային պատուհաններ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան «Բարեկամություն» բազմաբնակարան համալիրում կառուցված 9 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 115 ք.մ.,որը բաղկացած է ՝ ընդարձակ հյուրասենյակ,առանձնացված խոհանոց,2 ննջասենյակ,2 սանհանգույց։Շատ լուսավոր և ընդարձակ բնակարան է,վիտրաժային պատուհաններ և ընդարձակ բաց պատշգամբ քաղաքի և բակի տեսարաններով։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով բարձրորոակ շինանյութերով և կահավորված է որակյալ գույք-տեխնիկայով։Բնակարանն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի - 2 հարկում,որը կվաճառվի առանձին արժեքով։ Համալիրն ունի առաջին կարգի սեյսմակայունություն և համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին:Համալիրը զբաղեցնում է 12000 ք.մ. տարածք, որից 4800 ք.մ.-ը կանաչ գոտի է:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Պապ Թագավորի փողոցում, Ամիրյան փողոց։ Ընդհանուր մակերեսը 95 մ² է, գտնվում է 9-րդ հարկում՝ 10 հարկանի շենքում։ Բնակարանը նորակառույց է։
Տարածքը ամբողջությամբ նոր վերանորոգված է։ Իրականացվել է ժամանակակից վերանորոգում։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։
Առկա է բաց պատշգամբ։ Տարածքից բացվում է Մասիսի տեսարան։ Առկա է 2 սանհանգույց։
Տարածքը ամբողջությամբ կահավորված է բարձրարժեք և որակյալ կահույքով։
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է փոքր կենտրոնում, Զաքյան փողոցում։ Ստալինյան նախագիծ 140 մ/ք։ Բնակարանն ունի երկկողմանի լուսավորություն, 2 բաց պատշգամբ։
Վաճառվում է ընդարձակ 111 մ² մակերեսով 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Աբովյան փողոցում։ Բնակարանը ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձնացված խոհանոց 1 սանհանգույց և լվածքասենյան որը կարող էք ձևափոխվել 2-րդ սանհանգույցի
Գտնվում է 18 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում։Առկա բաց պատշգամբ տեսարանով դեպի Թումանյան փողոց որտեղից նաև երևում է Աբովյան խաչմերուկը
Արևկող է և լուսավոր։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և տեխնիկայով։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևան` Փոքր Կենտրոն` Վարդանանց փողոցում: Բնակարանի վերանորոգումը կատարվել է բացառապես թանկարժեք նյութերով։ Ննջասենյակի պատերը զարդարելու համար օգտագործվել են բելգիական և գերմանական պաստառներ, հատակի համար ընտրվել են գերմանական կաղնու տախտակներ։ Բնակարանի նախագծում օգտագործվել են եվրոպական առաջատար գործարանների կահույք: Պատերը և հատակը զարդարելու համար օգտագործվել են խճանկարներ և իտալական կերամիկական սալիկներ։ Բնակարանի բոլոր լոգասենյակներում օգտագործվել են եվրոպական առաջատար ընկերությունների սանտեխնիկա, պլազմային հեռուստացույցներ, գերմանական խոհանոցային տեխնիկա։Առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին հավելավճարով ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում, Անտառային փողոցում։ Ընդհանուր մակերեսը 101 մ² է, գտնվում է 8-րդ հարկում՝ 8 հարկանի շենքում։
Բնակարանը նորակառույց է, մոնոլիտ շենքում։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։
Ունի 2 սանհանգույց և 2 բաց պատշգամբ։ Նշված է 2 ննջասենյակ։ Գույք տեխնիկայով վաճառք հնարավոր է հավելավճարով։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Կենտրոն համայնքի Վերին Անտառային փողոցում։ Ընդհանուր մակերեսը 143 մ² է։ Բնակարանը 8-րդ հարկում է, 8 հարկանի շենքում։
Բնակարանը նորակառույց է, մոնոլիտ շենքում է։ Կապիտալ վերանորոգված է։ Ունի 3 սանհանգույց և 3 ննջասենյակ։
Ընդարձակ հյուրասենյակ է՝ ստուդիա խոհանոցի հետ։ Կա փակ պատշգամբ։ Կա 3 օդորակիչ, 3 հեռուստացույց, 2 լվացքի մեքենա։ Grohe սանտեխնիկա է, կա ավտոկայանատեղի։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Արշակունյաց պողոտայում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 38 քմ է։ Գտնվում է պանելային շենքի 11 հարկանի մասնաշենքի 5-րդ հարկում։ Բնակարանն ունի 1 սանհանգույց և 1 պատշգամբ՝ դեպի բակ տեսարանով։ Հարմար տարբերակ է ինչպես սեփական բնակության, այնպես էլ վարձակալության նպատակով ներդրում կատարելու համար։
Վաճառվում է 91 քմ մակերեսով բացառիկ բնակարան՝ Կոմիտասի պողոտայի լավագույն նորակառույց շենքերից մեկում։
Բնակարանն առանձնանում է անկյունային դիրքով, բնական լուսավորությամբ և յուրահատուկ դիզայներական լուծումներով իրականացված բարձրորակ վերանորոգմամբ։
Յուրաքանչյուր դետալ մտածված է՝ ստեղծելու ժամանակակից, ոճային և առավելագույն հարմարավետություն ապահովող միջավայր։
Բնակարանի ընդարձակ ու լուսավոր տարածքը համադրում է էսթետիկան և ֆունկցիոնալությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ։
Գտնվելով Կոմիտասի պողոտայի պահանջված հատվածում՝ բնակարանն առաջարկում է ոչ միայն հարմարավետ բնակության, այլև արժեքավոր ներդրում կատարելու հիանալի հնարավորություն։
Մալիբու այգուն կից վաճառվում է ընդարձակ՝ 120 քմ մակերեսով կապիտալ նորոգված բնակարան։ Գտնվում է Բուզանդ փողոցի 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց, լվացքասենյակ, բաց պատշգամբ՝ տեսարան դեպի Բուզանդ փողոց։ Բնակարանը արևկող է, լուսավոր՝ երկու կողմանի դիրքով։ Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքում առկա է 24/7 անվտանգության համարկարգ։
Վաճառվում է ընդարձակ և լուսավոր 4 սենյականոց բնակարան՝ Երևանի ժամանակակից և պահանջված բնակելի համալիրներից մեկում՝ «Այգիներ Պրեմիում»-ում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը 117 քմ է։ Գտնվում է 22-հարկանի շենքի 12-րդ հարկում։ Առանձնանում է հարմարավետ հատակագծով, ընդարձակ սենյակներով և 3 մետր առաստաղի բարձրությամբ։Համալիրը աչքի է ընկնում իր յուրահատուկ ճարտարապետությամբ, բարեկարգ արտաքին տարածքով և ժամանակակից լուծումներով՝ ապահովելով հարմարավետ ու որակյալ բնակության միջավայր։
Վաճառվում է նմանը չունեցող 3 սենյականոց բնակարան բոլորիս սիրելի Աբովյան փողոցի պատմամշակութային շենքում։ Գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 96 քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց։ ՈՒնի շքապատշգամբ՝ գեղեցիկ տեսարան դեպի Աբովյան փողոց։ Բնակարանը ունի վերանորոգման կարիք։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքի Գուլակյան փողոցում՝ նորակառույց շենքում։ Մակերեսը՝ 115 մ², 3-րդ հարկում, 3 հարկանի շենքում։
Զրոյական վիճակ։ 3 մ բարձր առաստաղներ։ Բնակարանը լուսավոր և ընդարձակ է։
Հանգիստ և պահանջված թաղամաս։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, սրճարաններ և հասարակական տրանսպորտի կանգառներ։ Հիանալի հնարավորություն է բնակարանը ձևավորելու ձեր ճաշակին համապատասխան։
Վաճառվում է 1 սենյականոց բնակարան՝ Մարգարյան փողոցում, Աջափնյակում։ Ընդհանուր մակերեսը 43 մ² է։ Բնակարանը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում։
Ունի 1 սանհանգույց։ Առաստաղի բարձրությունը 2,8 մետր է։ Բնակարանում կատարված է վերանորոգում։
Բնակարանն ունի կոկիկ և բարեկարգ տեսք։ Հարմարավետ հատակագիծը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել բնակելի տարածքը։ Բնակարանը ապահովում է հարմարավետ պայմաններ առօրյա կյանքի համար։
Ավետիսյան փողոցում՝ նորակառույց շենքում, վաճառվում է 292քմ մակերեսով շքեղ դուպլեքս փենթհաուս որը զբաղեցնում է շենքի 9րդ և 10րդ հարկերը. Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է, հագեցած է բարձրորակ տեխնիկայով. Անկյունային դիրքի շնորհիվ բնակարանը շատ լուսավոր է, առկա է մի քանի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը հագեցած է սեփական անվտանգության համակարգով, առկա է անհատական կաթսայատուն: Գնի մեջ ներառված է 2 ավտոկայանատեղի:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Միլենիում Պարկ բնակելի թաղամասում,որը գտնվում է Մարզահամերգային համալիրի հարևանությամբ։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 125,4 քմ,որը տեղակայված է 13 հարկանի նորակառույց շենքի 7րդ հարկում։Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում,տեղադրված են վիտրաժային երկշերտ ջերմակայուն ապակիներով պատուհաններ,բարձրորակ մուտքի երկաթե դուռ,պատերը հարթեցված են,հատակը՝ հարթեցված շերտով։Բաղկացած է՝ հյուրասենյակ խոհանոցի հետ միասին՝ելքով դեպի բաց պատշգամբ,3 ննջասենյակ,որից մեկը մաստեր տարբերակով և ելք դեպի բաց պատշգամբ,2 սանհանգույց ,1 լվացքասենյակ և 2 բաց պատշգամ գեղեցիկ տեսարանով դեպի Երևան Պարկ և Արարատ լեռ։Բնակարանն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի -1 հարկում հենց վերելակի մոտ ՝ 22,5 քմ ընդհանուր մակերեսով,որը ներառված է ընդհանուր գնի մեջ։
Պարույր Սևակի փողոցում, Քանաքեռ-Զեյթունում, վաճառվում է 199 մ² մակերեսով 4 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում։
Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ամբողջությամբ կահավորված։ Առաստաղի բարձրությունը 3 մ է։ Ունի 3 ննջարան և 2 սանհանգույց։
Կա առանձին խոհանոց։ Հավելավճարով հնարավոր է ձեռք բերել նաև 26 մ² ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են խանութներ, դեղատներ, ուսումնական հաստատություններ և հասարակական տրանսպորտի կանգառներ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, Նազարբեկյան թաղամասում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքի 15-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 65 քառակուսի մետր և ներառում է 1 սանհանգույց։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, ունի 3.0 մետր առաստաղի բարձրություն և հնարավորություն է տալիս նոր սեփականատիրոջը կատարել ներքին հարդարումը՝ սեփական ճաշակին և նախասիրություններին համապատասխան։
Բնակարանն ունի ֆունկցիոնալ հատակագիծ, լուսավոր սենյակներ և բարձր հարկի շնորհիվ՝ գեղեցիկ տեսարան ու առատ բնական լուսավորություն։ Նորակառույց շենքն ապահովում է հարմարավետ և անվտանգ բնակելի միջավայր։
Շենքը գտնվում է Աջափնյակի զարգացող և պահանջված հատվածում՝ Նազարբեկյան թաղամասում, խանութների, դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների և հասարակական տրանսպորտի անմիջական հասանելիությամբ։
Բնակարանը գտնվում է շենքի վերջին հարկում։ Բնակարանի վերևում կա նաև լրացուցիչ տարածք՝ բնակարանի մակերեսին հավասար մակերեսով, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով կամ հետագայում կառուցապատվել։
Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Ծիծեռնակաբերդի խճուղիում գտնվող նորակառույց շենքում՝ Դալմա մոլին կից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 109քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, բաց պատշգամբ՝ հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը և քաղաք։ Բնակարանի արժեքի մեջ են ներառված 2 ստորգետնյա ավտոկայանատեղիները (Parking) ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 72 մ², Արաբկիր վարչական շրջանում, Մալխասյանց փողոցում։ Բնակարանը գտնվում է նորակառույց 13 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում։
Բնակարանը վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3,0 մ է, կա 1 սանհանգույց։ Առկա են կահույք, կենցաղային տեխնիկա, լամինատ, արևոտ կողմ: Առկա են ջեռուցում, գազ, տաք ջուր, ինտերնետ, կոնդիցիոներ, էլեկտրականություն և խմելու ջուր։
Վաճառվում է 2-3 սենյականոց ձևափոխած բնակարան Կոմիտաս 60 պրեմիում դասի բնակելի համալիրում։Բնակարանը տեղակայված է 7րդ հարկում և զբաղեցնում է 59 ք.մ. ընդհանուր մակերես։Առաստաղի բարձրությունը կազմում է 4 մետր,իսկ միջսենյակային դռների բարձրությունը ՝ 2.8 մետր է։Հատակը հարթեցված է,պատերի ներքին բաժանումներն իրականացված են և գաջված,սանտեխնիկայի և ջեռուցման բոլոր գործերը ավարտված են։ Տեղադրված են եվրոպատուհաններ և մուտքի երկաթյա դուռ։ Առկա է բաց պատշգամբ:Բնակարանը գտնվում է լուսավոր և արևկողմ հատվածում։